Հնարավոր կլինի՞ հասնել գազի սակագնի նվազեցման. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով գազի գնին, 2020 թ. հայտարարել էր, թե «ռազմավարական գործընկեր երկրի կազմակերպությունը համընդհանուր ճգնաժամի և էներգակիրների շուկայի փլուզման պարագայում պետք է այլ մոտեցում ցուցաբերի»: Ավելին, նա տեղեկացրել էր, թե խոսել է ՌԴ նախագահ Պուտինի հետ և ակնկալում է, որ «այդ թեմայի շուրջ կգանք ընդհանուր հայտարարի, ու ՌԴ նախագահը կմիջամտի, որպեսզի կարողանանք «Գազպրոմի» ներկայացրած հայտի հետ կապված որոշում կայացնել»: Սակայն գազն, այնուամենայնիվ, թանկացավ. 2022 թվականին Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի կողմից կայացվեց որոշում, ըստ, որի, 2022թ. ապրիլի 1-ից գազի սակագինը բարձրացավ մի շարք սպառող խմբերի, այդ թվում՝ բնակիչների համար՝ դառնալով 143,7 դրամ՝ 1 խմ-ի համար։
Վերոնշյալ հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանի համարձակությունն ավարտվեց, ու այդուհետ նա բավարարվեց միայն զախարովաներին «ականջի օղ անելու» մակարդակի «պորտատեղադրմամբ», իսկ ահա ոչ միայն գլոբալ, այլև նույնիսկ գազի գնի հարցում բանակցել չկարողացավ: Փոխարենը, մեր տեղեկություններով, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է դիմել «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլ յանը՝ փաստացի նախաձեռնելով բնակիչների համար գազի սակագնի փոփոխության գործընթաց՝ այն առնվազն 16 դրամով նվազեցնելու նպատակով։ Հիմնավորումը հետևյալն է. գազի սակագնի վրա ազդում է ներմուծվող գազի գինը, որը կազմում է 175,21 դոլար (ՀԾԿՀ կողմից սահմանված 8389 կկալ/խմ գազի համար)։ Սակագնի հաշվարկման և սահմանման պահին ներկրված գազի գինը կազմել է 84 100 դրամ (1 ԱՄՆ դոլարը 480 դրամ փոխարժեքով)։
Սկսած 2022 թ. 2-րդ կիսամյակից ԱՄՆ դոլարի փոխարժեքը կտրուկ նվազել է, որի արդյունքում 2022 թ. 2-րդ կիսամյակի միջին փոխարժեքը կազմել է 403 դրամ, իսկ 2023 թ. միջին փոխարժեքը տարվա սկզբից մինչև օրս՝ 390 դրամ։ Արդյունքում, արդեն գրեթե մեկ տարի է՝ ներմուծվող գազի գինը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի համար էականորեն նվազել է՝ կազմելով միջինը 70 000 դրամ, իսկ այս պահին 67 700 դրամ, ինչը հիմնավոր առիթ է գազի սակագինը նվազեցնելու համար:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի