Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ»
Տնտեսություն

Բարանովիչի կենտրոնում հայտնվել է ինքնավար լիցքավորման կայան. Ո՞վ է քաղաքին նման նվեր տվել

Nashkraj.by-ն գրում է, որ Բելառուսի Հանրապետության Բրեստի մարզի Բարանովիչ քաղաքի կենտրոնում՝ շատրվանի մոտ, հայտնվել է արվեստի նոր օբյեկտ՝ արևային էներգիայով աշխատող ինքնավար լիցքավորման կայանով զրուցարան, որն այժմ կարող են օգտագործել բոլորը։ Նման նվեր քաղաքի 152-ամյակի տոնակատարության նախօրեին մատուցել է կրթական համակարգը։

Ըստ Բարանովիչի քաղաքային գործկոմի կրթության բաժնի ղեկավար Տատյանա Շեստակի, կառույցի ստեղծման գաղափարն առաջացել է քաղաքում անցկացված տարածաշրջանային նորարարական բիզնես հաքաթոնի ժամանակ, որին մասնակցել են Բրեստի շրջանի դպրոցականներ:

«Մեր քաղաքի աշակերտների և ուսուցիչների միավորված թիմը՝ «Ակտիվ էներգիա քաղաքի սրտում» սոցիալական արվեստի օբյեկտի նախագծով արժանացել է մրցանակի։ Այժմ այդ նախագիծն էլ իրականացվել է։ Ինքնավար լիցքավորման կայան ստեղծելու համար կատարվել են անհրաժեշտ հաշվարկներ՝ արևային մարտկոցների քանակը, USB պորտերի քանակը, ինքնավար լուսավորության հզորությունը և ավելորդ էներգիան կուտակելու մարտկոցների հզորությունը։ Օբյեկտի նախագիծը համաձայնեցվել է մեր ճարտարապետության բաժնի հետ»,— ասել է Տատյանա Իվանովնան, — ինքնավար լիցքավորման կայանը կգործի չորս արևային մարտկոցների հիման վրա՝ 600 վտ ընդհանուր հզորությամբ։ Հնարավոր կլինի միաժամանակ լիցքավորել ութ սարք՝ բջջային հեռախոսներ, խելացի ժամացույցներ, պլանշետներ։ Նաև մեր քաղաքի բնակիչներն այդ կայանի օգնությամբ կկարողանան միանալ Wi-Fi-ին»։
Կայանի աշխատանքային ժամերն են 8:00-24:00-ը: Երեկոյան այն գեղեցիկ կլուսավորվի։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]