Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ» Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ» Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ» Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ» «ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում իշխանափոխության օրակարգով. «Փաստ» Ի՞նչ պլաններ ունեն Արևմուտքն ու Փաշինյանը երկաթուղու առումով. «Փաստ» Իրավական դաշտում է ամեն ինչ․ Սամվել Կարապետյանի առաջադրումը հանգիստ չի տալիս իշխանությանը Սփյուռքը բարձրաձայնում է․ Ֆրանսիայից մինչև Արգենտինա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից
Տնտեսություն

Հայաստանի ամենամեծ հարստությունը պղինձն է

Հայաստանի ամենամեծ հարստությունը պղինձն է, որը լրջագույն օգուտներ կարող է տալ մեր հանրապետությանը։ Հայտնի լրագրող Արմեն Դուլյանը իր ֆեսբուքյան էջում ուշագրավ մի գրառում է արել՝ նշելով, որ առաջիկա տասնամյակներում պղնձի նշանակությունն աճելու է, քանի որ մարդկությունը փորձում է սահմանափակել նավթի ու գազի արդյունահանումը։ «Եվրոպական որոշ երկրներ նույնիսկ փորձել են մի քանի տարուց ընդհանրապես վերացնել ներքին այրման շարժիչով աշխատող մեքենաների շահագործումը, իսկ էլեկտրամոբիլների արտադրության համար պահանջվում է 2,5 անգամ ավելի շատ պղինձ։ Պղինձն օգտագործվում է նաև արևի ու քամու էներգիայով աշխատող էլեկտրակայաններում, իսկ այսպես կոչված «կանաչ» էներգետիկան սկսել է զարգանալ պարզապես անհավանական տեմպերով»,-փաստում է լրագրողը։

Ըստ Արմեն Դուլյանի՝ մասնագետները կանխատեսում են, որ պղնձի պահանջարկն աշխարհում 2035 թվականին կավելանա 2 անգամ, իսկ դրա դեֆիցիտը կկազմի 10 միլիոն տոննա։ «Այսինքն անհրաժեշտ կլինի լրացուցիչ այդքան քանակություն, որը չկա, պարզապես չկա, մեր մոլորակում պղնձի պաշարները խիստ սահմանափակ են ու հիմնականում հայտնաբերվել ու օգտագործում են, վերջին տարիներին նոր հանքավայրեր գրեթե չեն շահագործում»,- նշել է Արմեն Դուլյանը՝ մեկ օրինակ բերելով, թե ավստրալիական Rio Tinto ընկերությունը Մոնղոլիայում՝ Գորի անապատում, պղնձի նոր հանքավայր շահագործելու դիմաց պարտավորվել է փակել այդ երկրի արտաքին պարտքը, կառուցել նոր ավտոճանապարհներ, առանձին էլեկտրակայան և նույնիսկ օդանավակայան։

Ամերիկյան հեղինակավոր Goldman Sachs բանկն էլ մի քանի տարի առաջ կանխատեսել էր, որ 2025 թվականին պղնձի 1 տոննայի գինը կհասնի 15 հազար դոլարի։ Դուլյանը նաև ուշագրավ մի հարց է տալիս, թե ինչո՞ւ է Հայաստանից դուրս բերվում միայն հանքանյութ, որտեղ պղինձը հարստացման գործընթացից հետո կազմում է մոտ 30%։ «Ինչու՞ Հայաստանում չենք վերամշակում հանքանյութը, որպեսզի մաքուր պղինձ արտահանենք և առնվազն 2 անգամ ավելի շատ եկամուտ ստանանք»,- հարցնում է Արմեն Դուլյանը։

Նշենք՝ այս համատեքստում ուշագրավ է մի շատ կարևոր տեղեկություն, պղնձի գինը դեռևս այդպիսի հսկայական մակարդակի չի հասել, ավելին այս տարվա ընթացքում փոքր ինչ ընկել է, իսկ նախորդ տարի Հայաստանում պղնձի արտադրության հիմնական ձեռնարկությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, եղել է թիվ մեկ հարկատուն, ողջ տարվա ընթացքում մոտ 144 միլիարդ դրամի հարկեր ու տուրքեր է վճարել, ինչը 2021 թվականի համեմատ ավելի է 2,3 անգամ։

Ի թիվս այլ հանգամանքների՝ ԶՊՄԿ-ի հարկերի աճին նպաստել էր միջազգային շուկաներում պղնձի գների աճը։ Պատկերացնել կարելի է, թե ի՞նչ հարկեր կվճարի ԶՊՄԿ-ն, եթե պղինձը նման գնաճ և պահանջարկ ցուցադրի առաջիկա տարիներին։ Ընկերությունը նաև լուրջ նպատակներ ունի ավելացնելու արդյունահանման ծավալները, նաև համապատասխան ձուլարան կառուցելու, սակայն հենց որևէ նման նախաձեռնության մասին հաղորդվում է, անմիջապես տարատեսակ «բնապահպաններ» և ուղղորդվող անձինք անիմաստ աղմուկ են բարձրացնում և փորձում խլացնել, մինչդեռ նույնիսկ աշխարհի առաջատար փորձագետներն են նշում, որ պղինձը լրջագույն հարստություն է դառնալու և, ի տարբերություն մեր հարևանների, Հայաստանն ունի այդ հարստությունը։

Աշոտ Բարսեղյան