Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ»
Տնտեսություն

Հայաստանի կլիման պարզապես իդեալական է արևային էներգետիկայի զարգացման համար

Հայաստանի կլիման պարզապես իդեալական է արևային էներգետիկայի զարգացման համար։ Էներգետիկայի հայկական գործակալության տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Հարությունյանը օրերս «Ռիա նովստիի» հետ զրույցում հայտարարել է, թե Հայաստանում արևային էներգիայի արտադրությունն անընդհատ աճում է և արդեն 3-4 տարի հետո արևային էներգետիկան կարող է զբաղեցնել երկրի էներգաբալանսի մինչև 20 %-ը, ներկայիս 12 %-ի դիմաց։

Ըստ Հարությունյանի Հայաստանը հիմա չնչին տոկոսով է օգտագործում իր ներուժը արևային էներգետիկայի ոլորտում։ Արդեն այսօր Հայաստանի էլեկտրաէներգիայի տարեկան սպառման մեջ արևային էներգիան 12 % է կազմում, ընդ որում այդ թիվը ըստ մասնագետի չափազանց լուրջ է նաև համաշխարհային մասշտաբով և այդ ցուցանիշը հաստատուն քայլերով աճում է։ «Առաջիկա 3-4 տարում մենք առնվազն  25 % կունենանք, չնայած պետությունը մինչև 2030 թվականը  ընդամենը 15 %-ի ծրագիր ունի, բայց պետությունը ներդրումներ չի անում, մասնավոր սեկտորն է անում, իսկ մասնավոր սեկտորն ուզում է ներդրումներ անել։ Վստահ ենք, որ մինչև 2025 թվականը 25 %-ի կհասնենք»,- ասել է Հարությունյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում արևային էներգետիկայի նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում նաև ռուսական ընկերությունները։ «Կան բազմաթիվ ընկերություններ, որոնք այժմ փորձում են նախագծեր գտնել, որպեսզի մտնեն արդեն կառուցված նախագծերի մեջ, կամ զրոյից նման նախագծեր մշակել, որովհետև Հայաստանում արևային էներգետիկան ամենաէժանն է, նոր էներգիա է, որը կարող է լինել»,- պարզաբանել է էներգետիակայի նախկին փոխնախարարը։ Նույնիսկ մասնագիտական շրջանակներն են արձանագրում, որ քաղաքական կամքի և իշխանությունների կողմից համապատասխան միջոցների իրականացման դեպքում Հայաստանում արևային էներգետիկան լրջագույն զարգացում կարող է ապրել, իսկ Հայկ Հարությունյանը ոլորտի հայտնի մասնագետ է ով անձամբ է բազմաթիվ նախագծեր իրականացնում, ուստի և հարկավոր է գործող իշխանություններին պարտադրել պարզապես լուրջ մոտենալ արևային էներգետիկայի հարցերին։

Մեր երկիրն արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը» և դրա ծավալները չափազանց քիչ են։ Նույնիսկ այս պայմաններում էլ մեր երկրին հաջողվել է նման շոշափելի արդյունքներ գրանցել։

Արամ Պապյան