Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ»
Տնտեսություն

Ucom-ը կշարունակի ապահովել Կոմիտասի թանգարան-ինստիտուտը գերարագ ինտերնետով

«Յուքոմ» ընկերությունն այս տարի ևս կշարունակի ապահովել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բոլոր ցուցասրահները գերարագ ինտերնետի հասանելիությամբ:

Դեռ նախորդ տարի Կոմիտասի թանգարան-ինստիտուտը Ucom-ի հետ գործակցության միջոցով, ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավմամբ հնարավորություն է ստեղծել ցուցադրությունների, համերգների և այլ ծրագրերի համար նախատեսված տարածքները վերաիմաստավորելու նաև որպես կրթամշակութային միջավայր: Թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը նշել է. «Ուրախ եմ, որ «Յուքոմ»-ի հետ համագործակցության շնորհիվ հնարավորություն ենք ունեցել ավելի հասանելի դարձնել գիտակրթական, մշակութային ծրագրերը եւ համերգները համացանցում, օգտագործել ենք մուլտիմեդիա միջոցները ցուցադրությունների ժամանակ, ընդլայնել ենք ցուցադրությունների ինֆորմատիվ հասանելիության ձեւաչափերը»։

«Ucom-ը հաշվի է առել համաշխարհային մակարդակի մեծության ցուցադրությունների թվայնացման միտումը և ընդառաջել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտին այդօրինակ միջազգային փորձը կիրառելու հարցում։ Վստահ եմ, որ նոր մուլտիմեդիա միջոցների շնորհիվ և Ucom-ի ինտերնետով այցելուներն ավելի մեծ հետաքրքրությամբ են տեղեկանում հայկական մշակույթի վառ ներկայացուցիչների մասին», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Հիշեցնենք, որ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը պաշտոնապես բացվել է 2015 թվականի հունվարի 29-ին՝ նպատակ ունենալով համակողմանիորեն ներկայացնելու Կոմիտասի կյանքն ու գործունեության տարբեր ոլորտները, հանրահռչակելու նրա բազմակողմանի երաժշտական ժառանգությունը: