Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ»
Տնտեսություն

Բրիտանական իշխանությունները որոշել են 4,3 միլիոն ֆունտ հատկացնել արևային էներգիային

Բրիտանական իշխանությունները որոշել են 4,3 միլիոն ֆունտ հատկացնել արևային էներգիան դեպի երկիր տիեզերքից փոխանցելու տեխնոլոգիայի զարգացման նախնական փուլին։

Տիեզերական էլեկտրակայանի կառուցման մեկնարկի մասին հայտարարել է Միացյալ Թագավորության էներգետիկայի և ածխաջրային չեզոքության նախարարությունը։  «Մենք ահռելի քայլ ենք անում առաջ՝ աջակցելով այլընտրանքային տեխնոլոգիաների մշակմանը»,- հայտարարել է նախարար Գրանտ Շեպսը։

Ըստ փաստաթղթի՝ իշխանությունները մտադիր են ֆինանասավորել 8 նախագծեր, որոնք տիեզերական նորարարության և արևային էներգետիկայի ոլորտում ճանաչվել են լավագույնը պետական մրցույթներում։ Խոսքը մասնավորապես Քեմբրիջի համալսարանի գերթեթև արևային վահանակների ստեղծման նախագիծն է, ըստ որի այդ արևային վահանակները դրվելու են արբայակների վրա և աշխատելու են բարձր տիեզերական ռադիացիայի պայմանններում, ինչպես նաև Լոնդոնի Մարիա թագուհի համալսարանի նախագիծը տիեզերքում հավաքված էլեկտրականության անլար փոխանցման վերաբերյալ։

Ըստ նախարարության հավակնոտ ծրագրի՝ նախատեսվում է մինչև 2050 թվականը հասնել տիեզերքում տարեկան մինչև 10 գեգավատ էլեկտրաէներգիայի գեներացման, ինչը թույլ կտա բավարարել Մեծ Բրիտանիայի էներգետիկ կարիքների քառորդ մասը։

Այն, որ աշխարհը այլևս գնում է դեպի նման տեխնոլոգիաների, չափազանց ուշագրավ է։ Օրեր առաջ Կալիֆորնիայի տեխնոլոգիական համալսարանը առաջին հաջողություններն էր գրանցել, իսկ ճապոնացիներն ու առաջատար այլ երկրներ զգալի քայլեր և ներդրումներ են կատարում այս ուղղությամբ։

Հայաստանը դեռևս հեռու է նման տեխնոլոգիաների մասին մտածելուց։ Մեր երկրում ընդամենը արևային վահանակների արտադրության մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», էլ ու՞ր մնաց մտածել տիեզերքը նվաճելու մասին։

Լուսինե Մելիքյան