Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք ՔերոբյանԻնչպե՞ս է հաջորդ վարչապետը պատրաստում անվտանգության ծրագիր. տեսանյութՄեկնարկել է «Dilijan Eye» համալիրի շինարարությունըՍեյրան Օհանյանի կինը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ ԾառուկյանԻնչո՞ւ են այսօր Հայաստանի հարյուր հազարավոր թոշակառուներ իրենց հույսը կապում «Հայաքվեի» հետ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որոնք են Անկախության հռչակագրի չեղարկման իրական հետևանքները, և ինչու դա որևէ դեպքում չի կարելի թույլ տալ. Ա. ՉալաբյանՊայքարելու ենք հնարավոր ընտրակաշառքի և ընտրակեղծիքների դեմ. Աննա ԿոստանյանՎանաձորը 3 օր շարունակ հյուրընկալում էր «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսըԱՄՆ առևտրային պատժամիջոցները հարվածում են հնդկական արևային վահանակների արտադրողներին TRIPP-ի շուրջ աճող ռիսկերը․ Հայաստանը կարող է հայտնվել մեծ ուժերի մրցակցության կիզակետում Առողջապահական բարեփոխո՞ւմ, թե համակարգային քաոս․ մասնագետները ահազանգում են ոլորտում կուտակվող խնդիրների մասին Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ» Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ» «Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք». «Փաստ»
Հասարակություն

Հնագիտական շերտեր ունեցող հողատարածքում շինաշխատանքները մշակույթի նախարարությունը դադարեցրել է դեռ երեկ. փոխնախարար

Հուշարձանների պահպանությամբ անհանգստացած սիրելի քաղաքացիներ, հնագիտական շերտեր ունեցող հողատարածքում շինարարական աշխատանքները մշակույթի նախարարության կողմից դադարեցվել է դեռ երեկ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը։

Նշենք, որ լրատվամիջոցներում հայտնվել է Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքին կից տարածքից տեսանյութ, որտեղ հանք է շահագործվում եւ նշվում է, որ այն գործում է  հուշարձանների տարածքում:

Այս առնչությամբ, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ի մամուլի պատասխանատու Մարինե Ավանեսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց. «Եղեգիս գյուղի տարածքը, որը ներկայացված է տեսանյութում, բավականին հեռու է  գտնվում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  պահպանության  տակ գտնվող հուշարձանների տարածքից եւ որեւէ կապ չունի, մեր պահպանության տակ գտնվող հուշարձանների հետ: Այդ տարածքը մոտ 3–4 կմ հեռավորության վրա է եւ որեւէ կապ չունի պահպանական գոտու հետ»:

Մարինե Ավանեսյանը, հավելեց, որ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պահպանության ներքո են գտնվում Զորաց սուրբ Աստվածածին եկեղեցին, հրեական գերեզմանները, որոնք բավականին հեռու են։

Նշենք, որ Զորաց սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցել է Սյունյաց Ստեփանոս Տարսայիճ եպիսկոպոսը 14–րդ դարի 20–ական թվականներին։ Եկեղեցին ունի եզակի հորինվածք՝ բաղկացած է միայն խորանից եւ երկու ավանդատնից։ Ենթադրվում է, որ եկեղեցին ծառայել է պատերազմ մեկնող զորքերի համար աղոթատեղի։

Զորաց Սուրբ Աստվածածին եկեղեցու շուրջը 14-րդ դարի տապանաքարեր են:

Եղեգիս գյուղի տարածքում  1997-1998 թվականներին հայտնաբերվել են 64 ամբողջական հրեական տապանաքարեր եւ ավելի մեծ թվով տապանաքարերի բեկորներ։ Ամենահին տապանաքարը թվագրվել է մ.թ. 1266 թվականով, իսկ ամենավերջինը` մ.թ. 1346։ Այսպիսով, տապանաքարերին արված արձանագրությունների տարեթվերը ցույց են տալիս, որ գերեզմանատունը գործել է ավելի քան մեկ դար։

Ըստ Երուսաղեմի փորձագետների, դրանք ունեն հարյուրավոր տարիների վաղեմություն, դրանցից որոշներն էլ թվագրվում են 13-րդ դարին։ Մինչեւ գերեզմանատան հայտնաբերումը միջնադարյան Հայաստանում հրեական համայնքի գոյության մասին վկայություններ չկային։ Եղեգիսի գերեզմանատանը ներառող հրեական բնակավայրը մի նոր պատմական փաստ է։ Վերջինս բացահայտում է նախկինում անհայտ միջնադարյան հրեական համայնքի գոյությունը։

Նշենք, որ 13-րդ դարում Եղեգիսը եղել է Սյունյաց Օրբելյան իշխանների «մայրաքաղաքը»: Եկեղեցու բակի գերեզմանատունը պատկանել է հենց Օրբելյան իշխաններին: Այս ազնվականների տապանաքարերն իրենց տեսքով, մշակմամբ եւ ձեւավորմամբ նման են հրեական տապանաքարերին։ Ե՛վ Օրբելյանների, եւ՛ հրեական գերեզմանատան քարերն ունեն նույն երկրաբանական առանձնահատկությունները եւ հավանաբար բերված են նույն քարհանքից։