Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ» Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ» Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ» «ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում իշխանափոխության օրակարգով. «Փաստ» Ի՞նչ պլաններ ունեն Արևմուտքն ու Փաշինյանը երկաթուղու առումով. «Փաստ» Իրավական դաշտում է ամեն ինչ․ Սամվել Կարապետյանի առաջադրումը հանգիստ չի տալիս իշխանությանը Սփյուռքը բարձրաձայնում է․ Ֆրանսիայից մինչև Արգենտինա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը
Տնտեսություն

Krisp-ի և WEB-ի համահիմնադիրները միացել են Team Telecom Armenia -ին` որպես տնօրենների խորհրդի անկախ անդամներ

Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը և WEB ընկերության համահիմնադիր Ալբերտ Տոնեյանը դարձել են Team Telecom Armenia-ի տնօրենների խորհրդի անկախ անդամներ։ ՏՏ և տելեկոմ ոլորտում հաջողված նախագծեր իրականացրած փորձառու մասնագետները մասնակցելու են ընկերության ռազմավարական նախագծերի մշակմանը և կորպորատիվ կառավարմանը։

Team Telecom Armenia-ի տնօրենների խորհուրդը գլխավորում է Ալեքսանդր Եսայանը, անդամներն են Հայկ Եսայանը և Արամ Բարսեղյանը, անկախ անդամներն են Ալբերտ Տոնեյանն ու Արտավազդ Մինասյանը:

Team Telecom Armenia-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը, կարևորելով անկախ անդամների ներգրավվումը ընկերության համար այս խորհրդանշական փուլում, նշեց, որ սա թափանցիկ գործելաոճին ու ռազմավարական ծրագրերը բազմաշերտ դիտարկելուն ուղղված քայլ է։

«Ուրախ եմ, որ մեր թիմը համալրվում է նման մասնագետներով, որոնք ունեն թե՛ միջազգային, և թե՛ տեղական շուկայում լայնամասշտաբ ծրագրեր իրականացնելու և հաջողելու փորձ։ Վստահ եմ՝ մեր համատեղ աշխատանքի արդյունքում կարողանալու ենք ստեղծել տելեկոմ և ՏՏ ոլորտների համադրությամբ լիարժեք էկոհամակարգ, որը կբավարարի ժամանակակից սպառողի պահանջները»։  

«Ընկերությունը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի տնտեսությունը զարգացնելու և կարևորագույն ենթակառուցվածքներ ստեղծելու համար։ Համոզված եմ, որ իմ մասնակցությամբ կամուրջ կդառնամ՝ Team-ի և բաձր տեխնոլոգիական համայնքի միջև», - նշեց Արտավազդ Մինասյանը։ 

Խոսելով խորհրդին միանալու շարժառիթների մասին՝ Ալբերտ Տոնեյանն ասաց, որ ցանկանում է տելեկոմ ոլորտում իր երկարամյա փորձը և համարձակ մտահղացումները ներդնել Team-ում նոր նշաձողեր սահմանելու և մեծ արդյունքների հասնելու համար։

Արտավազդ Մինասյանը ֆիզմաթ գիտությունների թեկնածու է, հանդիսանում է Krisp և 10WEB ընկերությունների համահիմնադիրը և BigStory վենչուրային ֆոնդի կառավարող գործընկերը։ Նա ներգրավել է $32 միլիոն կապիտալ։ Մինասյանը նաև իրականացնում է ակտիվ հանրային գործունեություն՝ ԱՏՁՄ և Այբ հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի անդամ է։

Ալբերտ Տոնեյանը ֆիզմաթ գիտությունների թեկնածու է։ Նա Հայաստանում առաջին ինտերնետ ծառայություն մատուցող ընկերություններից WEB-ի համահիմնադիրն է և տնօրենը, «.հայ» և «.am» դոմեյնների ռեեստր «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահը, ArmIX հիմնադրամի նախագահը ու «ՀՀ Ինտերնետ կառավարման հանձնաժողով»-ի անդամը:  

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը: 

 

Հասարակայնության հետ կապերի բաժին`[email protected]