Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ»
Տնտեսություն

Աշխարհում 5 հազար նոր հանքարդյունաբերական ծրագիր է սկսվում. ԶՊՄԿ-ն մասնակցել է ԱՃԹՆ համաժողովին

Անցյալ շաբաթ Սենեգալի մայրաքաղաք Դաքարում տեղի ունեցավ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) գլոբալ համաժողովը։ Հայաստանում ԱՃԹՆ ներդրման մեկնարկից ԶՊՄԿ-ն ներգրավված է եղել բազմաշահառու խմբի աշխատանքներում, եւ կարեւորելով ԱՃԹՆ Հայաստանի հաջողությունը, որպես ոլորտի ձեռքբերում, մասնակցել է նաեւ այս գլոբալ համաժողովին։ ԱՃԹՆ-ին անդամակցում են ավելի քան 50 երկրներ, որոնք պարտավորվել են ամրապնդել արդյունահանող ճյուղերում թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքները։ Համաժողովի ընթացքում ներկայացվեց 2023 ԱՃԹՆ նորացված ստանդարտը, որն էլ ավելի խորքային անդրադառնում է 4 ոլորտներին՝ հակակոռուպցոին քաղաքականություն, վերականգնվող էներգետիկայի անցում, գենդերային, սոցիալական և բնապահպանական խնդիրներ, եկամուտների հավաքագրում:
 
Հետաքրքիր թիվ հրապարակեց Մետաղների եւ միներալների միջազգային խորհրդի (ICMM) գործադիր տնօրենը։ Ներկայումս մոտ 5000 նոր հանքարդյունաբերական ծրագրեր են սկսվում աշխարհի տարբեր երկրներում՝ բնական ռեսուրսների աճող պահանջարկի պատճառով, այդ իսկ պատճառով կարևոր է ապահովել ոլորտի ավելի բարձր թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: