Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ»
Տնտեսություն

Moody’s վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը

Moody’s Investors Service միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի Վարկունակության բազային գնահատականը (ՎԲԳ) b2-ից b1 և վերահաստատել Բանկի երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշը: Գործակալությունը բարելավել է նաև երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշին տրված հեռանկարը՝ այն սահմանելով «կայուն»:

Ըստ գործակալության, Կոնվերս Բանկի երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշին տրված կայուն հեռանկարը ցույց է տալիս, որ Բանկը կպահպանի իր հիմնարար ցուցանիշների կայունությունն առաջիկա 12-18 ամսվա ընթացքում: 

Այս կապակցությամբ Կոնվերս Բանկի ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը նշում է. «Moody’s միջազգային հեղինակավոր գործակալության կողմից Կոնվերս Բանկի ՎԲԳ և երկարաժամկետ ավանդների հեռանկարի բարելավումը վկայում է Բանկի ակտիվների որակի բարելավման և կապիտալի կայունության, ինչպես նաև բանկային համակարգի համար նոր մարտահրավերներով լի այս շրջանում Կոնվերս Բանկի կողմից իրականացվող միջոցառումների և աշխատանքների արդյունավետության մասին: Վստահեցնում ենք, որ Բանկի ֆինանսական կայունության ամրապնդման,  իրացվելիության մակարդակի բարձրացման, Բանկի ակտիվների բարձր որակի ապահովումը մեր ամենօրյա աշխատանքն է»: 

Moody’s-ի հրապարակման մեջ նշվում է նաև, որ Կոնվերս Բանկի Վարկունակության բազային գնահատականի և ճշգրտված ՎԲԳ-ի բարելավումը b2-ից b1-ի պայմանավորված է վերջին երկու տարվա ընթացքում Բանկի կապիտալի համարժեքության, շահութաբերության և իրացվելիության ցուցանիշների բարելավմամբ: Նշված գնահատականի վերանայումը հիմք է հանդիսացել նաև Բանկի Կոնտրագենտի երկարաժամկետ ռիսկի վարկանիշի՝ B1-ից Ba3 և Կոնտրագենտի երկարաժամկետ ռիսկի գնահատականի՝ B1(cr)-ից Ba3(cr) մակարդակի բարձրացնելու համար:  

Moody’s-ի հրապարակումն ամբողջությամբ հասանելի է այստեղ 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: