Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ»
Տնտեսություն

Չինաստանում արևային էներգիան շարունակում է աճել

Չինաստանում արևային էներգիան շարունակում է աճել տարեկան 33 %-ով, և արդեն այսօր Չինաստանում տեղադրված արևային վահանակներն ունեն 2 անգամ ավելի շատ էներգետիկ ծավալ, քան կարող են արտադրել երկրի բոլոր ածխային էլեկտրակայանները միասին։

Չինական էներգետիկ ընկերությունների ասոցիացիան, որը գործում է պետական հովանավորությամբ, հրապարակել է իր հերթական զեկույցն՝ այն վերնագրելով «Էլեկտրաէներգետիկայի օպերատիվ իրավիճակն» անունով։ Վերականգնվող էներգիայի աղբյուրներն անցած տարի արտադրել են 1,33 միլիարդ կիլովատ ժամ էներգիա, ինչը 15,9 %-ով ավելին է, քան նախորդ տարի։

Բացի այդ այս ոլորտին է բաժին հասնում ընդհանուր տեղադրվող հզորությունների 55,5 %-ը, ինչը 3 %-ով ավելին է, քան նախորդ տարի։

Չինաստանում արևային էներգետիկայի զարգացումը դրված է պետական հովանավորության և պետական քաղաքականության հիմքում։ Այդ երկիրն, ի տարբերություն աշխարհի բազմաթիվ առաջատար երկրների, ունի թե՛ հսկայածավալ տարածություններ, թե՛ էժան աշխատուժ և թե՛ նաև օգտակար հանածոներ՝ մասնավորապես պղինձ, ինչպես նաև այլ հանածոներ էլ գնում է աշխարհի տարբեր երկրներից, ինչը թույլ է տալիս ավելի շատ արտադրել արևային վահանակներ և մարտկոցներ և ենթակառուցվածքներն էլ հարմարեցնել իր էներգետիկ կարիքներին։

Չինաստանի փորձն ուսանելի է աշխարհի բոլոր երկրների՝ այդ թվում Հայաստանի համար։ Մեր երկրում արևային վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», և ակնհայտ է, որ մենք էլ պետք է արևային էներգետիկայի զարգացումը դնենք ոչ միայն պետական հոգածության, այլ հստակ պետական քաղաքականության ծիրում և քաղաքական կամք դրսևորենք մեր երկրում վերականգնվող էներգիայի արտադրությունը խթանելու համար։

Ալինա Հայրապետյան