Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան
Տնտեսություն

Պղնձաձուլարանի կառուցմանն ընդառաջ ԶՊՄԿ–ում լայնածավալ վերազինումներ են ընթանում (ֆոտո)

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նպատակ ունի առաջիկա տարիներին տեղում պղնձի ձուլում իրականացնել, ինչի նպատակով իրականացվում են լայնածավալ վերազինման, արտադրության արդյունավետության բարձրացման աշխատանքներ և աստիճանաբար ավելացվում են արդյունահանման ծավալները։ 

Նոր պղնձաձուլարանի կառուցման պլանների մասին ԶՊՄԿ հիմնական բաժնետեր «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խումբը հայտարարել էր դեռևս 2021 թվականին։ 

Ներկայում իրականացվող աշխատանքներն և ընդլայնման ծրագրերը ԶՊՄԿ 70-ամյակի առթիվ կազմակերպված շրջացի ընթացում լրագրողներին ներկայացրին կոմբինատի ներկայացուցիչները։

«Ներկայումս տարեկան արդյունահանվում է 22 մլն տոննա հանքաքար, նախատեսվում է արդյունահանման ծավալը հասցնել 30 մլն տոննայի»,- ասաց կոմբինատի բացահանքի պետ Արմեն Հարությունյանը։ 

photo_2023-07-17_18-46-27.jpg (53 KB)

Արտադրության արդիականացման նպատակով ԶՄՊԿ-ն այժմ ձեռք է բերում տարբեր երկրների արտադրության ժամանակակից տեխնիկա։ Անցյալ տարվա ընթացքում ձեռք են բերել 16 Komatsu ֆիրմայի մեքենա և 4 էքսկավատոր։

«Մեր մասնագետները նախորդ շաբաթ գտնվում էին ԱՄՆ-ում, ինչի ընթացքում ձեռք ենք բերել ավելի քան 3 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ խտացուցիչ, որը մեզ թույլ կտա պոչամբարների ջուրը շրջապտույտի մեջ գցել և կրկնակի օգտագործել,ինչի շնորհիվ կհասնենք ջրային ռեսուրսների խանյողաբար օգտագործման և արդյունավետության բարձրացման։

BBBBBBBBB.jpg (126 KB)

Բացի այդ, ավելի քան 4 մլն․ դոլար արժողությամբ պայմանագիր ենք կնքել, որը թույլ կտա ավտոմատացնել ամբողջ գործարանը։ Դրա շնորհիվ կկարողանանք ևս մեկ քայլով բարելավել արդյունավետությունը՝ աշխատանքի անվտանգության և մետաղների կորզման տեսակետից։ Ավտոմատացման այդ մեծ համակարգը ևս պլանավորում ենք ներդնել 2024 թվականից»,- ասաց ԶՄՊԿ արտադրական տնօրենի տեղակալ Արտակ Ղոնյանը։

Ղոնյանը առանձնացրեց տեխնոլոգիական լայնածավալ վերազինման շրջանակներում ձեռք բերված մի քանի նոր սարքավորումներ․ «Բերվել են նոր ֆիննական անալիզատորներ, որոնք իրական ժամանակում ցույց են տալիս հանքաքարում մետաղների պարունակությունը։ Նոյեմբերին Քաջարանում կլինեն նաև ռուսական, չինական և այլ երկրների արտադրության քվոտացման մեքենաներ։ Պլանավորում ենք մինչև 2024 թվականի ավարտը աստիճանաբար սկսել այդ հոսքագծերի ներդրումն արտադրության մեջ։ 3 ամիս առաջ գործարկել ենք մեծ չինական կիսաինքնաաղաց, որի աշխատանքի արդյունավետությունը գնահատելով՝ որոշում է կայացվել ձեռք բերել ևս 3-ը»,- ասաց նա։ 

ԶՄՊԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի խոսքով՝ կոմբինատում ձգտում են աշխատել «զրոյական վնաս» սկզբունքով եւ մեծ ուշադրություն են դարձնում բնապահպանական ռիսկերի կառավարմանը։

AAA.jpg (145 KB)

«Բնապահպանական միջոցառումներ են իրականացվում  և՛ բացահանքում, և՛ կազմակերպության մյուս տարածքներում՝ կախված առկա ռիսկերից և դրանց կառավարման կարիքներից»,- ասաց նա։

Բացահանքում ամենամեծ ռիսկը փոշին է, որի արտանետման կանխարգելման համար ավանդական ջրցան մեքենաներին զուգահեռ այս տարի կոմբինառը ձեռք է բերել ջրային թնդանոթներ՝ դրանց արդյունավետությունը ստուգելու և ապագայում դրանց քանակն ավելացնելու ծրագրերով։ 

«Պարբերաբար իրականացնում ենք հիդրոօթերևութաբանական մոնիթորինգ։ Ամեն ինչ կառավարվում է և նորմայի մեջ է։ Իհարկե, լինում են դեպքեր, երբ թույլատրելի ցուցանիշները գերազանցվում են, դրանց մասին ևս տվյալներ ենք տրամադրում համապատասխան մարմիններին եւ վերացնում խնդիրը»,- նշեց Ստեփանյանը։

photo_2023-07-17_18-36-14.jpg (55 KB)

Նշենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի խոշորագույն հարկ վճարող ընկերություններից է․ 2022 թվականի 12 ամիսների ընթացքում կոմբինատը պետական բուջե է վճարել շուրջ 143,9 մլրդ դրամ (370,8 միլիան ԱՄՆ դոլար) հարկ՝ գլխավորելով խոշորագույն հարկատուների ցուցակը։ 2021 թվականին «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խումբը Հայաստանի կառավարությանն էր նվիրաբերել ԶՊՄԿ խոշորագույն բաժնետեր «Արդյունաբերական ընկերության»բաժնետոմսերի 25 տոկոսը։