Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան
Տնտեսություն

ԶՊՄԿ-ն 70 տարի մեր երկրում ձևավորում և կերտում է արդյունաբերության մշակույթն ու լավագույն ստանդարտները․ ՀՀ էկոնոմիկայի նախարար

ՀՀ կառավարությունը և «Գեոպրոմոյնինգ» ընկերությունը համատեղ աշխատում են առկա համագործակցությունն ավելի խորացնելու և արտադրական շղթան ավելի մեծացնելու, ինչպես նաև Հայաստանում մաքուր պղնձի արտադրություն հիմնելու ուղղությամբ։  

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս կարծիքը Զանգեզուրի պղնձամոլիբդենային  կոմբինատի 70-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ներկաներին շնորհավորելով նաև հանքագործի ու մետալուրգի օրվա կապակցությամբ։ 

Նախարարը հայտնեց, որ վերջերս, երբ Չինաստանում էր, այդ երկրի էկոնոմիկայի նախարարի տեղակալը նրան ասել է, որ Հայաստանն, ի դեմս ԶՊՄԿ-ի, հանդիսանում է Չինաստանի համար մոլիբդենի երրորդ մատակարարը։ Սա, ըստ Քերոբյանի, վկայում է այն մասին, որ մենք խոսում ենք ոչ միայն մարզի, համայնքի կամ Հայաստանի խոշոր ձեռնարկության, այլ աշխարհի մասշտաբով բավական մեծ նշանակություն ունեցող ընկերության մասին, որն արդեն 70 տարի մեր երկրում ձևավորում և կերտում է արդյունաբերության մշակույթն ու լավագույն ստանդարտները, ինչպես նաև այս բնագավառի ապագան։

«Հայաստանի կառավարությունը վերջին հինգ տարիներին մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի մեր երկիրը դառնա ներդրումների համար գրավիչ երկիր, և այժմ տեսանելի են կոնկրետ արդյունքներ։ Նախորդ տարի ՀՀ-ն ուղիղ օտարերկրյա ներդրումների առումով առաջին անգամ հատեց մեկ միլիարդ դոլարի սահմանաչափը, ինչը ռեկորդային ցուցանիշ է և ցույց է տալիս, որ ներդրումային միջավայրը բարելավելուն ուղղված հինգ տարիների ջանքերը տալիս են իրենց պտուղները։ Ընդհանուր ներդրումների առումով՝ անցյալ տարի ունեցել ենք 4,2 միլիարդ դոլարի ներդրումներ, որոնք կազմում են ՀՆԱ-ի մոտ 22 տոկոսը»,- տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարը։ 

Նրա խոսքով՝ կառավարության գլխավոր ջանքը ներդրումային միջավայրն ավելի բարենպաստ դարձնելն է, ինչը պայմանավորված է խաղաղության օրակարգով։ Նախարարն անդրադարձավ նաև Հոլանդիա կատարած այցին և Հաագայի Խաղաղության պալատում զետեղված որմնանկարին, որտեղ կնոջ մի ձեռքին ձիթենու ճյուղն է, իսկ մյուսին՝ մանուկ Պլուտոսը, ով հարստության ու բարեբերության աստվածն է, իսկ ձիթենու ճյուղը խորհրդանշում է խաղաղությունը, այսինքն՝  ակնհայտ է, որ միայն խաղաղությունը կարող է բերել բարեբերություն։ Քերոբյանի հավաստմամբ՝ այդ ուղղությամբ Հայաստանի կառավարության և անձամբ վարչապետի ջանքերն անպայման կտան ցանկալի արդյունք։  

ՀՀ կառավարությունն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր՝ ներդրումային միջավայրը խթանելու նպատակով։ Գլխավոր տնտեսական ծրագրերից մեկը վերաբերում  է ընդհանուր արդիականացմանը, որի միջոցով փորձ է արվում ընկերություններին խթանել և համոզել, որպեսզի նրանք ամրացնեն իրենց նյութատեխնիկական բազան՝ դառնալով ավելի արտադրողական։ 

«Վերջին մեկ տարվա ընթացքում ավելի քան 2000 ընկերություններ արդեն օգտվել են կառավարության ծրագրերից, և ավելի քան 300 միլիոն դոլարի ներդրումներ են արվել նոր հոսքագծերի մեջ, ինչպես նաև նոր սարքավորներ ձեռք բերելու համար, ինչը բնականաբար ուժեղացնում է այդ ընկերություններին՝ դարձնելով ավելի մրցունակ և ավելի պատրաստ միջազգային շուկաներում մրցելու իրենց խոշոր մրցակիցների հետ։ Շարունակում ենք ջանքեր գործադրել, որպեսզի ապահովենք տարեկան արդյունքը՝ 7-9 տոկոս տնտեսական աճը։ Գործադրվող ջանքերն անպայման իրենց արդյունքը կտան նաև առաջիկա տարիներին»,- եզրափակեց ՀՀ էկոնոմիկայի նախարարը։