Շվեյցարիան արևային մարտկոցներ կտեղադրի քամու տուրբինների ոչ աշխատանքային շեղբերի վրա
Involta.media-ն գրում է, որ Շվեյցարիայում հայտնաբերվել է հին հողմային տուրբինների նոր կիրառություն։ Նրանք որոշել են արևային մարտկոցներ տեղադրել շահագործումից հանված հողմատուրբինների շեղբերների վրա։
Գաղափարը պատկանում է երիտասարդ Turn2Sun ընկերությանը, որն իրեն դիրքավորում է որպես «էներգիայի և կլիմայի անցման արագացուցիչ»։ Գաղափարն իրականացվում է ստարտափի շրջանակներում։ Ձեռնարկության հիմնական գործունեությունը ֆոտովոլտային արևային էներգիայի արտադրության և օգտագործման հիմնարար նոր հավելվածների մշակումն է:
Նորարարությունն արդեն փորձարկվել է Armasuisse-ի Ալպյան բաժնում։ Արևային մարտկոցները տեղադրվել են մոտ 2500 մետր բարձրության վրա։ Յուրաքանչյուր մարտկոցի հզորությունը, որոնց ընդհանուր քանակը չի նշվում 16430 վտ է։ Վահանակները տեղադրված են 8,4 մետր երկարությամբ պողպատե շեղբերների վրա: Դիտարկումները ցույց են տվել մոնտաժային աշխատանքների նորմալ ռեժիմ։
Turn2Sun-ի տվյալներով այսօր մոլորակի վրա գործում է 340 հազար հողմային տուրբին։ Առաջիկա 10 տարում միայն Եվրոպայում նրանցից 25000-ը կավարտեն իրենց ծառայության ժամկետը։ Ընդ որում տուրբինների շեղբերների կրկնակի օգտագործում չկա. սովորաբար դրանց 90%-ը ուտիլիզացվում է ցեմենտի գործարանների վառարաններում:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի