Սուբսիդավորման ծրագրի ժամկետը երկարաձգվել է, փոխվել են տոկոսադրույքները․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Դեռ նախորդ տարվանից գործում էր պետական սուբսիդավորման ծրագիր, որը ենթադրում էր բնակարանների կամ անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման համար վարկատեսակ: Պետական սուբսիդավորմամբ իրականացվող ծրագրի ժամկետն ավարտվում էր այս տարվա հուլիսի 1-ին, սակայն կառավարության նիստում որոշում կայացվեց ծրագրի ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2024 թ.-ի հուլիսի 1-ը՝ փոխելով, սակայն, սուբսիդավորման սկզբունքը: Հայաստանում առաջին արևային վահանակներ արտադրող SolarOn ընկերության մարքեթինգի մասնագետ Հայկ Հայրապետյանը «Փաստի» հետ զրույցում ընդգծում է՝ սուբսիդավորումն այն գործող միջոցն է, որը թույլ է տալիս այս ոլորտին հաստատուն զարգացում ապրել:
Եթե նախկինում պետությունը «Բնակարանի կամ անհատական բնակելի տան էներգաարդյունավետ վերանորոգում» վարկատեսակը սուբսիդավորում էր այնպես, որ դրա փաստացի տոկոսադրույքը Երևանում կազմի՝ 5, քաղաքային բնակավայրերում՝ 3, գյուղական բնակավայրերում՝ 2, սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում՝ 0 տոկոս, ապա հիմա տարեկան փաստացի տոկոսադրույքը պետության կողմից սուբսիդավորման արդյունքում կկազմի՝ Երևանում՝ 6, քաղաքային բնակավայրերում՝ 4, գյուղական բնակավայրերում՝ 3, սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում՝ 0 տոկոս:
Ըստ այդմ, խրախուսվում է ձեռք բերել արևային կայան առանց կանխավճարների և հավել յալ ծախսերի՝ սուբսիդավորելով նշված վարկատեսակն այնպես, որ նրանց համար համապատասխանաբար գործեն 6, 4, 3 և 0 տոկոսադրույքները: Հայրապետյանը նշում է՝ ներկայում քաղաքացիներին ակտիվորեն տեղեկացնում են ծրագրի ժամկետի երկարաձգման մասին՝ վստահ լինելով, որ առաջիկա ամիսներին արևային կայաններ ձեռք բերող քաղաքացիների թիվը կավելանա:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի