Ucom-ը և «Արևորդի» բնության և մշակույթի պահպանման ՀԿ-ն «կանաչ» գործակցություն են մեկնարկել
Այսօր «Յուքոմ» ՓԲԸ-ը գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Արևորդի» բնության և մշակույթի պահպանման ՀԿ հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը և տնօրեն Եվա Մարտիրոսյանը համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել են երիտասարդներին թիրախավորող բնապահպանական նախագծերի շարքի մեկնարկի մասին և փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ «Մտածե՛նք կանաչ, գործե՛նք կանաչ» կարգախոսը կրող գործընկերությունը միտված է ձևավորել բնապահպանորեն իրազեկ, պատասխանատու երիտասարդների շարունակաբար զորեղացվող, գործուն համայնք։
«Ընդամենը մի քանի օր առաջ ես հայտարարել եմ, որ Ucom-ը հետևողականորեն իրագործելու է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախագծեր՝ կենտրոնանալով ոչ միայն տեխնոլոգիական հիմք ունեցող ծրագրերի, այլև բնապահպանական կայունության ու կանաչ հայեցակարգի խթանման վրա։ Ընկերությունը վճռական է կենսական դեր ստանձնել Հայաստանի համար ավելի կանաչ ապագայի կերտման գործում։ Մենք պետք է մտածենք կանաչ, որպեսզի նաև գործենք կանաչ», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
2006թ․-ից գործող «Արևորդի» ՀԿ-ն առավել հայտնի է որպես «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի հիմնադիր և իրականացնող։ Այս տարի «Յուքոմ»-ը կներկայանա որպես «Արևորդի» փառատոնի գլխավոր աջակից։
«Հոկտեմբերի 13-18-ն «Արևորդի» միջազգային բնապահպանական 12-րդ փառատոնն այս տարի նախատեսում է հատկապես հագեցած ծրագիր, որի առանցքային բաղադրիչներից են երիտասարդներին ուղղված նախաձեռնությունները։ «Երիտասարդական օազիս» անվանումով միջոցառումների շարքը ներառում է բնապահպանական տարբեր թեմաներով աշխատարաններ, վարպետաց դասեր, ֆիլմերի ծրագիր, ցուցահանդեսներ, դիմակահանդես-շքերթ», - ասել է «Արևորդի» բնության և մշակույթի պահպանման ՀԿ տնօրեն Եվա Մարտիրոսյանը։
Փառատոնի շրջանակում «Յուքոմ»-ը «Լավագույն երիտասարդ էկո-լրագրող» մրցանակ է սահմանել։ Սա տրամաբանական շարունակությունն է բնապահպանական լրագրության դասընթացաշարի, որի նպատակը երիտասարդ լրագրողներին բնապահպանական թեմաների խորքային, բազմակողմ լուսաբանման, լրագրողական հետաքննության վերաբերյալ հիմնարար գիտելիք ու հմտություններ հաղորդելն է։
«Կանաչ» գործակցության հատկանշական առանձնահատկությունն այն է, որ Ucom-ի թիմը հանդես է գալու անմիջական իրականացնողի դերում՝ աշնանը միանալով «Արևորդի» ՀԿ ամենամյա ծառատունկին։
Հավելենք, որ Ucom-ի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ առաջիկա ամիսների ընթացքում կայցելեն «Արևորդի» ՀԿ կրթական ծրագրերի շահառու տարբեր համայնքներ, որտեղ մասնագիտական կողմնորոշման դասընթացներ կվարեն տեղի երիտասարդների համար։

























ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի