Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում
Ժամանց

Հայտնի հայ տղամարդիկ, որոնց լքել են իրենց կանայք. ՖՈՏՈ

Սկզբում սիրում են, ամեն ինչ վարդագույն է, սիրառատ լուսանկարներ և ստատուսներ, մեկ էլ, հոպ, բաժանություն: Իսկ ինչո՞ւ: Այ հենց այս պատասխանն էլ սկսում է տալ հասարակությունը, երբ խոսքից խոսք տարածվում են նրանց բաժանության մասին լուրերը: Հայկական շոու բիզնեսում ներկայացուցիչները հաճախ սիրում են իրենց անցյալը թաքուն պահել, կարծես դա երբեք էլ նրանց հետ չի կատարվել, բայց երբեմն արժի նրանց հիշեցնել անցյալը: Այս տղամարդկանց լքեցին իրենց կանայք․ ի դեպ, կանայք վերջին շրջանում հետաքրքիր բացահայտումներ արեցին, թե ինչու են լքել նրանց:

Արման Նշանյան և Աննա Սարկիսովա

Քչեր գիտեն, որ դերասան Արման Նշանյանը մեկ անգամ արդեն ամուսնացած եղել է: ԱՄՆ-ից ժամանած դերասանի կյանքն այն ժամանակ այնքան էլ հայտնի չէր, բայց օր-օրի ավելի հայտնի դառնալով՝ նոր բացահայտումներ եղան դերասանի անձնական կյանքի հետ կապված: Արմանը և նախկին կինը՝ Աննան, ծանոթացել են Վիեննայում ուսանելու տարիներին: Երկու տարի ընկերություն անելուց հետո Արմանն Աննային ամուսնության առաջարկ է արել։ Երեք տարի համատեղ կյանքից հետո զույգը բաժանվել է: Հարցազրույցներից մեկում իրենց ամուսնալուծությանն Արմանի նախկին կինն այսպիսի մեկնաբանություն էր տվել. «Ցավոք, եկավ մի ժամանակաշրջան, երբ հասկացանք, որ շտապել ենք ամուսնության հարցում, եղան բնավորությունների բախումներ, և մենք բաժանվեցինք»:

Գոռ Բարսեղյան և Մադոննա 

Գոռ Բարսեղյանի պատմությունն ամենաշատ facepalm առաջացնողն է։ Բանն այն է, որ ժամանակին Գոռը շատ լուրջ հարաբերությունների մեջ էր հեռուստահաղորդավարուհի Մադոննայի հետ, բայց այնպես է ստացվում, որ Գոռին հայտնի է դառնում, որ Մադոննան սիրավեպ ունի Սոս Ջանիբեկյանի հետ։ Չար լեզուները պնդում են, որ Գոռը փորձել է տղայական ռազբորկով «պատժել» Սոսին, բայց այն, ինչ կատարվել է հետո, շատ հուզիչ է եղել։ Էլ ավելի չար լեզուները պնդում են, որ «Արմնյուզում», որտեղ այդ պատմությունից հետո «Ցանկալի փեսացու» պրոյեկտի պատճառով աշխատում էին սիրային եռանկյունու բոլոր երեք անդամները, արդեն չարախնդում էին, որ դռները պետք է լայնացնել, որպեսզի գնալուց-գալուց Գոռը կոտոշներով խազեր չգցի…

Արման Մարգարյան և Ինգրիդ Կոկչյան

Այս զույգի ամուսնալուծությունը ժամանակին ամենաքննարկվածն էր․ գեղեցիկ, ներդաշնակ զույգ խաղալուց հետո մեկ էլ, հոպ, բաժանություն: Վատն այն է այս պատմության, որ նրանք հաճախ էին սոցէջերում իրար մասին ստատուսներ գրում, վիրավորում և կարծես հարթակ էին ընտրել մեկը մյուսի պորտը տեղը դնելու համար: Մի անգամ Աննան այսպես էր մեկնաբանել իրենց բաժանությունը, որ ինքը սիրում էր Արմանին կուրորեն, բայց ամեն հարցում ինքն է գործողը եղել, իսկ տղամարդը թույլ էր: Աննան հասկացավ, որ ինքը կին է և ուզում է գլուխը դնել տղամարդու ուսին ու ոչնչի մասին չմտածել:

Երևի իրականությունը բարկացրել էր Արմանին, քանի որ վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Մարդ ես սարքում, TV ես տանում՝ հետդ աշխատելու, հետո պարզվում են այսպիսի հետաքրքիր բաներ: Նորմալ է․ երբ կատվին չափից շատ են սիրում, փաղաքշում ու շոյում, նա ճանկերն է խրում ու հեռանում»:

Հովհաննես Ազոյան և Մերի Մարտիրոսյան

Կար մի ժամանակ, երբ Հովահաննես Ազոյանի և նրա արդեն նախկին կնոջ ամուսնալուծության լուրը սկսվեց շրջանառվել, չնայած զույգն անդադար հերքում էր, մինչև մի օր Հովհաննես Ազոյանն իր ֆեյսբուքյան էջում կարծես զղջման պես ստատուս գրեց․ «Ես և կինս՝ Մերին, ամուսնալուծվել ենք։ Շատերը գուցե զարմանան, մյուսներն ասեն՝ դե, բա այդպես էլ պիտի լիներ, մյուսների համար էլ դա գուցե անպետք ինֆորմացիա է, բայց ինձ համար դա ափսոսանք է մեծ։ Ափսոսանք է, որովհետև ունեի հրաշք ընտանիք։ Ափսոսանքս հիմա սփոփում եմ միայն մի բանով՝ ինձ մեղադրելով։ Մեղադրելով, որ չեմ կարողացել լինել կնոջս տեսակի համար արժանի տղամարդ, վարել եմ միակողմանի ազատ ու անկաշկանդ կյանք ու ճոճել կնոջս ինքնասիրությունը, որի համար խորը զղջում եմ ու հիմա կորստի դաժան զգացումով պատասխան տալիս։ Բայց ես այնպիսին էի, ինչպիսին կայի։ Դա արտիստի անբացատրելի ազատությունն է, որտեղ նա ապրում է ու սնվում էքսպերիմենտներով և արկածախնդրությամբ, որպեսզի ստեղծագործի»:

Կարծում եմ՝ բոլորի համար էլ հիմա պարզ է, թե ինչպիսի կյանքով է ապրում Հովհաննես Ազոյանը, կարծում եմ՝ շատերն էլ տեսել են այն կիսամերկ լուսանկերը, որ տարածվել էր համացանցում, էլ չեմ ասում, թե ինչքան մարդիկ այն ունեն առանց այդ փոքրիկ սմայլիկի։)

Արա Մարտիրոսյան և Լիանա 

Քչերը գիտեն, որ Արա Մարտիրոսյանը և Լիանան ամուսնացած են եղել: Լիանան նախկին ամուսնության մասին ասում է՝ չի էլ հիշում, թե որ ամսին է ամուսնացել, բայց հենց սկզբից էլ ամուսնական մատանին մատին չէր դնում: Լիանան այս հարցին սնահավատորեն է մոտեցել, ասել էր՝ եթե մի բան չպետք է լինի, ուրեմն՝ չի էլ լինելու: Արդյունքում Լիանան և Արան բաժանվեցին, բայց երգչուհին առհասարակ լռում էր պատճառների մասին, բայց վերջերս անկեղծացել է և պատմել, որ Արան ծեծում էր նրան:

Չարենց և Աննա 

Հումորիստ, դերասան Չարենցը, նույն ինքը` Կարեն Սահակյանը, 2014 թվականին ամուսնացավ գերմանաբնակ հաջողակ մոդել, ատամնաբույժ և կոսմետոլոգ Աննա Զաֆարյանի հետ: Զույգի ամուսնությունը կարճ տևեց, իսկ Աննան հայտարարեց. «Շատ բան չեմ կարող ասել․ Կարենը լավ դերասան է, բայց ոչ թե բեմի վրա, այլ իրական կյանքում: Ես եմ ամուսնալուծվել նրանից, իսկ հիմնական պատճառը նրա ստախոսությունը, խաղամոլությունը և շահամոլությունն էր»:

Աղբյուր