Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ոսկու գինը նվազել է 2.2%-ով և մեկ ունցիայի համար վաճառվում է 5000 դոլարից ցածր արժեքովՍիրիայից Իրաք է տեղափոխվել Ադրբեջանի 55 քաղաքացի. նրանք ԻՊ-ի զինյալներ են Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետԵրբ կրկին հագնելու ես այն, ինչի վրա ծիծաղում էիր. «Միլիենիալների «քրինժը»», որը 2026 թվականին վերադառնում է նորաձևությունԱշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ինՉինաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցներում հայտնաբերվել են 30 կգ ռադիոակտիվ ուլունքներԻդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԴեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» Շարժում«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Ընթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման Աբովյան
Ժամանց

Ինչպեu է սnվետական hին ավտnբուսը դառնnւմ հյnւրանոց. hայաuտանյան հանգuտի նnրաձևությունը

Քարտեզագրող Գարիկն ու դիվանագետ Էսթերն ամուսնացան մոտ մեկ տարի առաջ. Երևանում թողեցին աշխատանքը, ընկերներին, ընտանիքն ու տեղափոխվեցին Տավուշ։ Գարիկը ծնունդով ներկայում Բերդի, նախկինում Շամշադինի տարածաշրջանի Նորաշեն գյուղից է։ Ասում է՝ «Քսանհինգ տարեկան եմ, տասներկու տարին ապրել եմ գյուղում, տասներեքը՝ քաղաքում, բայց երբ հասկացա, որ բալանսը խախտվել է, որոշեցի հայրենադարձվել»։

Գարիկի համար քաղաքից գյուղ վերադառնալն էլ է հայրենադարձություն. ուր էլ գյուղից արտագաղթես՝ մայրաքաղաք, թե արտագնա աշխատանքի մեկնես, պատճառը նույնն է՝ լավ օրից չէ, ավելի լավ կյանքի համար ես գնում, հետևաբար, գյուղ վերադարձողը հայրենադարձ է։ Գարիկին հայրենադարձության է մղել, ինչպես ինքն է ասում «անարդարության զգացումը», երբ զբոսաշրջության զարգացման համար Տավուշի մյուս տարածաշրջանները համապատասխան գրավիչ բրենդավորում են ստանում, իսկ Շամշադինը կոչում «հեռավոր ու սահմանամերձ», մինչդեռ այն պիտի բրենդավորել որպես «իրական Տավուշ»։

 Гарик и Эстер

АРХИВ ГАРИКА ПАЙТЯНАԳարիկն ու Էսթերը

Երիտասարդ զույգը Շամշադին է տեղափոխվել, որովհետև տարածաշրջանում մեծ պոտենցիալ է տեսնում աշխատելու, ստեղծելու, զարգացնելու համար։ Որպես առաջնահերթ հեռանկարային ուղղություն դիտարկում են զբոսաշրջությունը, որը շղթայական ռեակցիայով կնպաստի տարբեր բնագավառների զարգացմանը: Եթե զբոսաշրջիկը գալիս է, նա տարբեր պրոդուկտներից կօգտվի՝ կգիշերի հյուրատանը, գնումներ կանի, ռեստորան կգնա և այլն։

Խարկովում կրկին ծածանվեց Հայաստանի եռագույնը. գյուղ, որը զբոսաշրջային ներուժ ունի

Այդպես երկու տարի առաջ մտահղացվեց «Ագրոտուրիզմը Տավուշում» նախաձեռնությունը, որի շրջանակներում Նորաշեն գյուղում հիմնվեց «Աշխարհի ծայրը» հյուրատունը։ Կարճ ժամանակ անց նախաձեռնությունը միավորեց նաև այլ գյուղերում գտնվող հյուրատներ։ Տարածաշրջանում ագրոտուրիզմը զարգացնելու մեծ հեռանկարներ կան, բայց դրա համար նաև մտածելակերպ է պետք փոխել։ Շամշադին երբևէ այցելած յուրաքանչյուրը կփաստի, թե ինչքան հյուրասեր, սրտաբաց, անշահախնդիր մարդիկ են այստեղ ապրում, գյուղ եկած անծանոթը միանգամից դառնում է սպասված հյուր։

Старый советский автобус

АРХИВ ГАРИКА ПАЙТЯНАԱվտոբուս, որը դառնալու է հյուրատուն

«Երբ արշավներ էինք կազմակերպում և հարմար տներ ունեցող գյուղացիներին առաջարկում գումարով գիշերակաց տրամադրել մեր հյուրերին, վիրավորվում էին, նեղանում, ասում էին՝ մեր հյուրին առանց ինչ-որ բանի կպահենք։ Այստեղ մարդիկ ամաչում են փող վերցնել»,- հիշում է Գարիկը, մինչդեռ ամբողջ աշխարհում ու նաև Հայաստանի տարբեր մարզերում ընդունված և նորմալ բան է գյուղական տուրիզմը, շատ զբոսաշրջիկներ նախընտրում են ոչ թե հյուրանոցում, այլ բնակիչների տանը գիշերել՝ տեղական կոլորիտն ու կենցաղը բացահայտելու համար։«Աստիճանաբար այն մարդիկ, ովքեր նախկինում մերժում էին գումարով գիշերակաց տրամադրել, հիմա հետաքրքրվում են դրանով»,- ուրախությամբ նշում է Գարիկը։

Շուրջբոլորը երիտասարդները տեսնում են հնարավորություններ զբոսաշրջային «պրոդուկտ» դարձնելու համար, անգամ կով կթելն է «պրոդուկտ»։

«Բերդում համարյա ամեն օր անցնում եմ մի վայրով, որ մենք ATK ենք ասում, գարաժներ են. կարծես սովետական հին ավտոբուսների գերեզմանոց լինի։ Իրականում շատ տխուր տեսարան է։ Մի օր էլ մտածեցի, որ այդ ջարդոնի վերածված ավտոբուսները կարող են զբոսաշրջային կրեատիվ իր դառնալ։ Աշխարհում շատ քիչ հյուրանոցներ, հյուրատներ կան, որ զբոսաշրջիկը տվյալ վայր կմեկնի՝ հատուկ այդ հյուրատանը կանգ առնելու համար։ Իսկ սա կարող է հենց այդպիսին դառնալ՝ զբոսաշրջային գրավչություն»,- պատմում է Գարիկը։

Այդպես գյուղացիների օգնությամբ սովետական հին, անպետք, մետաղյա ջարդոնի վերածված ավտոբուսը Բերդից հասցվեց Նորաշեն գյուղ։ SovietBus Hotel՝ այս է Գարիկի նորարար մտահղացումը՝ ավտոբուսը վերանորոգել, ներկել, կահավորել ու դարձնել յուրօրինակ ավտոբուս-հյուրանոց, որից ցնցող տեսարան է բացվում դեպի Խրամի ձորը։ Սա հենց այն հյուրանոցն է լինելու, որտեղ մնալու համար մարդիկ հատուկ կգան, կհասնեն Շամշադին։ Սկզբնապես երիտասարդները մտածում էին հինգ նման ավտոբուս տեղադրել, բայց, քանի որ գործը ծախսատար է, իսկ Գարիկն ու Էսթերն անգամ սրա համար դեռ գումար չունեն և միջոցներ են փնտրում, որոշեցին մյուս ավտոբուսների տեղադրման հարցը հետաձգել, երբ այս մեկով հաջողության կհասնեն։ Իսկ որ կհասնեն, չեն էլ կասկածում. մայիսի 28-ին՝ Առաջին Հանրապետության օրը,  բացումն է լինելու՝ ավտոբուս-հյուրանոցն ունենալու է բոլոր հարմարությունները, տեղադրված են լինելու մեկ երկտեղանի մահճակալ, բազմոց։

 Гарик и Эстер

Շարունակությունը՝ այստեղ