ՌԴ դեսպանը կոչ է արել ԱՄՆ-ին չուժեղացնել հակառուսական տրամադրությունները Հայաստանում
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը կոչ է արել Վաշինգտոնին զերծ մնալ Հայաստանում հակառուսական տրամադրությունների արհեստական աճի հանգեցնող ակնարկներից։ Լրատվամիջոցների խնդրանքին՝ մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաների հայտարարությունները, թե Ռուսաստանը Հայաստանի համար անվտանգության անվստահելի գործընկեր է, ռուս դիվանագետը մասնավորապես նշել է.
«ԱՄՆ պաշտոնյաների նման ակնարկները վրդովեցուցիչ են: Ամերիկացիներն, ըստ էության, կրկնում են որոշ հայ քաղաքական գործիչների ոչ կառուցողական հրապարակային հայտարարությունները, որոնք փորձում են հրաժարվել ներքին և արտաքին քաղաքականության մեջ սեփական ձախողումների պատասխանատվությունից։
Ռուսաստանի Դաշնությունը եղել և մնում է Հայաստանի հուսալի դաշնակիցը։ Այս եղբայրական ժողովրդին մենք միշտ ցուցաբերել ենք անհրաժեշտ օգնություն, այդ թվում՝ մեր խաղաղապահներին Ղարաբաղ ուղարկելով։ Այն փաստը, որ ռուս զինվորները մահացել են իրենց դիրքերում, միայն ընդգծում է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ ընդունելու դժվար որոշումներ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների միջև խաղաղության հասնելու համար։
Կոչ ենք անում Վաշինգտոնին զերծ մնալ ծայրահեղ վտանգավոր խոսքերից ու գործողություններից, որոնք հանգեցնում են Հայաստանում հակառուսական տրամադրությունների արհեստական աճին։ Նման մեղադրանքները միայն վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների նպատակը ոչ թե իրավիճակի նորմալացումն ու Հարավային Կովկասի խաղաղ զարգացումն է, այլ Ռուսաստանին ռազմավարական վնաս հասցնելը և Եվրասիայի միտումնավոր ապակայունացումը՝ մեզ տարածաշրջանից հեռացնելու համար»:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի