Բաքուն հայերին կոչ է արել չլքել Լեռնային Ղարաբաղը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ի պատասխան Հայաստանի վարչապետի՝ Արցախի հայաթափման մասին հայտարարության՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն բորբոքվել է եւ կոչ արել հայերին չլքել Լեռնային Ղարաբաղը։
«Վարչապետ Փաշինյանին քաջ հայտնի է, որ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում բնակվող հայերի մեկնումը նրանց անձնական որոշումն է, եւ դա ոչ մի կապ չունի հարկադիր տեղահանման հետ»,-փորձել է մանիպուլացնել Ադրբեջանի ԱԳՆ-ն։
«Եթե հայ բնակչության որեւէ հատված չի ցանկանում ապրել եւ ենթարկվել ադրբեջանական օրենսդրությանը եւ իշխանությանը, մենք չենք կարող նրանց պարտադրել։ Ընդհակառակը, մենք կոչ ենք անում հայ բնակիչներին չլքել իրենց բնակավայրերը եւ մաս կազմել ադրբեջանական բազմաէթնիկ հասարակության»,-ասվում է հայտարարության մեջ։
Իսկապես, բոլոր հայերին ոչնչացնելու Ադրբեջանի նախագահի պաշտոնական հրամանագիրը ոչ ոք չի տեսել։ Ինչպես եւ չի տեսել սպանությունների, ծաղրանքների, կտտանքների համար պատժված ոչ մի հայի։ Ռամիլ Սաֆարովի պատմությունը հայտնի է Ադրբեջանի սահմաններից դուրս։ Անմիջապես Ալիեւի ձեռքից նա արժանացավ բարձրագույն պարգեւների, պարգեւների արաժանացան նաեւ 2016-ին եւ 2020-ին պատերազմների ընթացքում հատկապես աչքի ընկածները՝ հայերի կտրված գլուխների, ձեռքերի եւ ականջների համար։
Տարիներ շարունակ մանկապարտեզներում եւ դպրոցներում ատելություն էր սերմանվում հայերի նկատմամբ։ Ատելություն են սերմանում ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումները։
Ադրբեջանական ահաբեկչության զոհ են դարձել նաեւ ռուս խաղաղապահները։ Թեեւ ՌԴ պաշտպանության նախարարությունը զերծ է մնում սեպտեմբերի 19-20-ի ագրեսիայի ժամանակ վեց զինվորականների մահվան հանգամանքների եւ անունների հրապարակումից, սոցցանցերում եւ լրատվամիջոցներում հրապարակումներ կան ադրբեջանցիների վայրագությունների մասին։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի