Արևմուտքի և Ռուսաստանի միջև կոնֆլիկտի դեպքում «բոլորովին այլ պատերազմ» կլինի․ Պուտին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արևմուտքի և Ռուսաստանի միջև «թեժ» հակամարտությունը, եթե դա տեղի ունենա, չի սահմանափակվի հատուկ ռազմական գործողության շրջանակով, «դա կլինի բոլորովին այլ պատերազմ», - ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցում։
Լրագրողի խնդրանքով այսպես է նա մեկնաբանել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի առաջարկությունը՝ պատերազմի պատրաստվել միաժամանակ թե՛ Ռուսաստանի, թե՛ Չինաստանի հետ, այդ թվում՝ հաշվի առնելով միջուկային առճակատման տարբերակը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ելնում ենք նրանից, որ մենք խաղաղություն ենք ուզում, իսկ եթե նրանք ցանկանում են կռվել Ռուսաստանի հետ, ապա սա բոլորովին այլ պատերազմ է, սա հատուկ ռազմական գործողություն չէ», - ընդգծել է Պուտինը։
Նա հավելել է, որ ոչ մի խելամիտ մարդ չպետք է մտքով անցկացնի միջուկային տերությունների միջև պատերազմի հավանականությունը։
«Բայց եթե այն վրա է հասնում, դա պարտադրում է մեզ միայն զգուշանալ: Մենք բոլորս պատրաստվում ենք պատերազմի, քանի որ հետևում ենք հայտնի վաղեմի սկզբունքին․ եթե խաղաղություն ես ուզում, պատրաստ եղիր պատերազմի։ Բայց մենք ելնում ենք նրանից, որ մենք խաղաղություն ենք ուզում»,- ընդգծել է ՌԴ նախագահը։




















Դավաճանության 8 անսպասելի նշանները
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին