Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ» Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ» Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ» Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ» «ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում իշխանափոխության օրակարգով. «Փաստ» Ի՞նչ պլաններ ունեն Արևմուտքն ու Փաշինյանը երկաթուղու առումով. «Փաստ» Իրավական դաշտում է ամեն ինչ․ Սամվել Կարապետյանի առաջադրումը հանգիստ չի տալիս իշխանությանը Սփյուռքը բարձրաձայնում է․ Ֆրանսիայից մինչև Արգենտինա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից
Աշխարհ

Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան. ԱՄՆ-ը պետք է միջամտի. Time

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Պատմությունը մեզ սովորեցրել է, որ երբ ահաբեկիչները և բռնապետերը գին չեն վճարում, նրանք ավելի շատ մահեր և ավերածություններ են առաջացնում», - հոկտեմբերի 20-ին ասել է նախագահ Ջո Բայդենը՝ բացատրելով Վաշինգտոնի աջակցությունն Իսրայելին և Ուկրաինային:

Այս հայտարարություններից ուղիղ մեկ ամիս առաջ նավթով հարուստ բռնապետությունը կանխատեսելի և կանխարգելելի գործողություն իրականացրեց վիճելի դեմոկրատական ​​տարածաշրջանի դեմ՝ կատարելով վայրագություններ, այդ թվում՝ կանանց և երեխաների նկատմամբ, և հրահրելով ողջ բնակչության զանգվածային արտագաղթը։ Սակայն Բայդենի վարչակազմը դեռևս պետք է պատասխանատվության ենթարկի անցած ամսվա ագրեսոր Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում հարձակման և էթնիկ զտումների համար, Time-ի համար գրում է Թաֆթս համալսարանի գիտաշխատող և Քրենֆիլդի համալսարանի քրեական ժառանգության ասպիրանտ Սիմոն Մաղաքյանը։

«Ավելի քան 100.000 բնիկ հայեր Լեռնային Ղարաբաղում ավելի քան ինն ամիս դիմացել են Ադրբեջանի միջնադարյան սովի պաշարմանը: Սեպտեմբերի 19-ին հացի համար երկար հերթեր կանգնած սովահար հայերը ռումբի պայթյունների ձայներ լսեցին։ Ադրբեջանը 24 ժամ անընդմեջ գնդակոծում էր Լեռնային Ղարաբաղն իսրայելական և թուրքական արտադրության զենքերով, մինչև հայ բնակչությունը կապիտուլյացիա արեց՝ ջարդերը դադարեցնելու համար։ Մի քանի օրերի ընթացքում յուրաքանչյուր ողջ մնացած ընտանիք լքեց իր տունն ու կյանքը, և նախնիների մշակույթը, որը թվագրվում է երկուսուկես հազարամյակից առաջ, փախչելու հենց այն միջանցքով, որը փակել էր Ադրբեջանը՝ վերջնական միակողմանի ելքի համար:

Այժմ, երբ ամբողջ աշխարհը նայում է Գազային, փորձագետները կարծում են, որ ինքնիշխան Հայաստանն է թուրք-ադրբեջանական հաջորդ թիրախը, և ԱՄՆ-ն տեղյակ է այդ իրադարձությունների մասին»,- ընդգծում է Մաղաքյանը։

Ըստ հոդվածագրի՝ մոտալուտ ներխուժման ամենաակնառու նշաններն են հոկտեմբերի 23-25-ը Լեռնային Ղարաբաղում՝ Հայաստանի արևելքում և նախկինում հայաբնակ մեկ այլ շրջանում՝ Նախիջևանում՝ Հայաստանի արևմուքում, տեղի ունեցող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններն են՝ թուրքական F-16 կործանիչների` Ադրբեջան զգալի ժամանումով:

Փորձագետը հիշեցնում է, որ վերջին անգամ նման լայնածավալ զորավարժություններ անցկացվել են 2020 թվականին, դրանք նախորդել են Հայաստանի կողմից հովանավորվող Լեռնային Ղարաբաղի դեմ  44-օրյա պատերազմին՝ ճանապարհ հարթելով անցյալ ամսվա «վերջնական լուծման» համար։

«Մոտակա ներխուժման մեկ այլ նշան է Հայաստան ուղևորվող ադրբեջանական ռազմական բեռնատարների վրա «!» գրառման  հայտնվելը։ Խորհրդանիշը մոտավորապես նման է մասնատված Հայաստանին և ենթադրաբար ծառայում է որպես «Ղարաբաղը Ադրբեջանն է»  2020-2023 թվականների ռազմական կարգախոսի ավարտ։  

Թեև ԱՄՆ-ը գովաբանում է Հայաստանը որպես ժողովրդավարական երկիր, սակայն, իր նավթային ագրեսորին հանդիմանելիս, զգուշավոր է։ Անգամ անցած ամիս Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներից հետո Բայդենի վարչակազմը պարզապես երկարաձգեց օրենսդրական պատժամիջոցներն Ադրբեջանի նկատմամբ, այլ ոչ թե նպատակաուղղված ֆինանսական պատժամիջոցներ սահմանեց: Առաջիկա շաբաթները կարող են հաջորդ փորձությունը դառնալ»,- գրում է Մաղաքյանը։

Ըստ փորձագետի՝ Հայաստանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար, ով ուժի ցուցադրության կարիք ունի,  «ամենացածր կախված պտուղն» է։ 

«Հոկտեմբերի 29-ը կարևոր իրադարձություն է երկրի համար՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը, առանց որևէ նշանակալի ծրագրված տոնակատարությունների: Էրդողանը, ով վերջերս երկարաձգեց իր քսանամյա իշխանությունը, հուսահատորեն ցանկանում է տարեդարձը նվիրել բացառապես իրեն. հարյուրամյակի ինը պաշտոնական պաստառներից հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը պատկերված է միայն մեկում։ Սա զարմանալի չէ. Էրդողանը որոշել էր պատմության մեջ մտնել որպես ավելի խոշոր գործիչ, քան հարգարժան Աթաթուրքը, բայց նա չկատարեց նման ուռճացված խոստումները։ Հաջողակ ներխուժումը Հայաստան հնարավոր կդարձներ իրականացնել Հայոց ցեղասպանության ժամանակ դրված նպատակը՝ Ադրբեջանի և Թուրքիայի մշտական ​​միավորումը, ինչին նույնիսկ Աթաթուրքը չկարողացավ հասնել»,- ընդգծում է հոդվածի հեղինակը։

Փորձագետի կարծիքով՝ չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը թղթի վրա Հայաստանի դաշնակիցն է, ներխուժումից կշահի նաեւ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Պուտինը հստակ հասկացրել է, որ Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունն իր արևմտամետ չարաճճիությունների համար պետք է պատժվի, ներառյալ Միջազգային քրեական դատարանին անդամակցությունը դադարեցնելու վերջին քայլը. ընդամենը անցյալ շաբաթ ռուս բարձրաստիճան պաշտոնյան Հայաստանն անվանեց հաջորդ Ուկրաինա: Բայց սա ավելի շատ բիզնես է, քան անձնական. բաժանված Հայաստանի հաշվին Թուրքիայի և Ադրբեջանի միջև առաջարկվող ցամաքային կապը հսկելու է Ռուսաստանը՝ դրանով իսկ վերջինիս տալով տնտեսական և աշխարհաքաղաքական հսկայական լծակներ։ Եվ վերջապես, Հայաստանին հավատարմության դաս տալով, Պուտինը կարող է ակնթարթորեն գոհունակություն ստանալ՝ Ուկրաինայում իր անհաջող գործողության ֆոնին»,- գրում է Մաղաքյանը։

Հոդվածի հեղինակն ընդգծում է, որ ԱՄՆ-ն ուներ գործիքներ՝ կանխելու էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում, և կան ավելի շատ գործիքներ՝ կանխելու ժողովրդավարական և ինքնիշխան Հայաստան ներխուժումը։

«Հատկանշական է, որ 2020 թվականին Ադրբեջանի հարձակումը ոչ միայն պատեհ ժամանակ էր՝ դա տեղի ունեցավ ԱՄՆ ընտրությունների ժամանակ, չխոսելով համաշխարհային համաճարակի մասին, այն նաև համընկավ Հայաստան Թուրքիայի ներխուժման 100-ամյակի հետ։ Ահա, թե ինչու մենք չպետք է անտեսենք Թուրքիայի գալիք անկախության հարյուրամյակը: Թուրքիան չի թաքցնում բռնությամբ տարելիցը նշելու՝ իր մտադրությունը։ Այս շաբաթ հայկական սահմանի երկու կողմերում անցկացված զորավարժությունները կոչվել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2023» անվանումը՝ հասկացնելով, որ ենթադրյալ ազդեցությունն, առնվազն, պատմությունը անվանումով կապում է անցյալ ամիս Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկական զտումների հետ:

Այն, որ ԱՄՆ-ը մասնավոր կերպով տեղյակ է, բայց հրապարակայնորեն նսեմացնում է ինքնիշխան Հայաստան ներխուժման ավելի վտանգավոր սցենարը, հատկապես Ուկրաինայի և Իսրայելի աջակցության վրա կենտրոնանալու պատճառով, մատնանշում է մեկ եզրակացության. պատմությունը մեզ սովորեցնում է, որ որոշ ժողովրդավարություններ, ինչպես նաև  որոշ մարդկանց կյանքեր ավելին արժեն, քան մյուսները»,- ընդգծում է հոդվածի հեղինակը։