Պեսկովն արձագանքել է Փաշինյանի՝ ռուսական ռազմաբազաների մասին հայտարարությանը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կրեմլին հայտնի չէ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հայաստանի ռուսական ռազմաբազայի առկայության առավելությունների բացակայության մասին։ Այդ մասին «Ինտերֆաքսի» հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա շեշտել է, որ Կրեմլում մտադիր չեն ընդունել ԶԼՄ-ներում հայտնված հրապարակումները։
«Մենք դեռ չգիտենք` նա այդ խոսքերն ասել է, թե ոչ, և եթե ասել է, ապա որտեղ, ինչ կոնտեքստում։ Մենք նման տվյալներ չունենք»,– ասել է Պեսկովը` մեկնաբանելով Wall Street Journal-ի հրապարակումը։
Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ամերիկյան Wall Street Journal–ին։ Պարբերականը որոշ հատվածներ էր հրապարակել հարցազրույցից։ Հրապարակված դրվագներում Փաշինյանը նշում է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել Լեռնային Ղարաբացի հայության անվտանգությունը։
Ըստ Փաշինյանի` այս իրադարձությունները, ըստ էության, հանգեցրել են մի որոշման, որ Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի հարաբերություններն անվտանգության ոլորտում։ Նա հայտարարել է նաև, որ որևէ առավելություն չի տեսնում Հայաստանում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի