«Թուրքիան տարածաշրջանում և ամբողջ աշխարհում ճնշվածների հովանավորն է»․ Էրդողան
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Թուրքիայի Հանրապետության 100-ամյակի տոնակատարության արարողությանը։ Միջոցառման ժամանակ նախագահ Էրդողանն ասել է. «Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ մենք հատկապես հպարտ ու ոգևորված ենք զգում։ Թուրքիայի Հանրապետությունը հսկայական հարստություն է, որը հազարամյակներ շարունակ փոխանցվել է ձեռքից ձեռք, սրտից սիրտ և սերնդեսերունդ»:
Էրդողանը հավելել է. «Մեր հանրապետությունը, որը հռչակվել է 1923 թվականի հոկտեմբերի 29-ին, այսօր ավարտում է իր առաջին դարը և մտնում երկրորդ դար, որը մենք անվանում ենք «թուրքական դար»։
Նախագահը շարունակել է հետևյալ խոսքերով. «Այսօր Թուրքիայի Հանրապետությունը մի երկիր է, որը հանդիսանում է ճնշվածների հովանավորն տարածաշրջանում և ամբողջ աշխարհում, ինչպես ցանկացել է Ղազին (Մուստաֆա Քեմալ Աթաթուրք): Կովկասից մինչև Ասիա, Թուրքմեստանից մինչև Պաղեստին, որտեղ կան ճնշված մարդիկ, ովքեր աջակցության կարիք ունեն, հենց Թուրքիան է շտապում նրանց օգնության, բռնում նրանց ձեռքից և ոտքի հանում։ Մենք հաստատուն դիրքորոշում ունենք Պաղեստինի և Գազայի հետ կապված՝ ոչ ոք չի կարող ձեռք բարձրացնել նրանց վրա»։
Թուրքիայի ղեկավարը նաև հայտարարել է, որ ոչ մի իմպերիալիստական ուժ չի կարող խանգարել Թուրքիայի Հանրապետությանը լինել երջանիկ, բարգավաճ և հաղթանակած:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի