Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում
Հասարակություն

Լրատվամիջոցներն իրենց դեմ հայցի ու արդեն կայացված դատական վճռի մասին իմացել են հայցվորի՝ Հակոբ Արշակյանի գրառումից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար, այժմ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն օրերս տեղեկացրել է, որ ընդդեմ ArmDay.am և Lurer.com լրատվական կայքերի դեմ իր ներկայացրած հայցով դատարանը «հրապարակային եղանակով կատարված արտահայտությունները գնահատել է զրպարտող»: Նշենք, որ դատարանը հայցը բավարարել է մասնակի, նշյալ լրատվամիջոցներին պարտավորեցրել է հրապարակայնորեն հերքել խնդրո առարկա տեղեկությունները, ինչպես նաև համապարտության կարգով Արշակյանին վճարել 500 հազար դրամ փոխհատուցում և 35 հազար դրամ՝ որպես վճարված պետական տուրք։ Նախ՝ ուշագրավ է, որ Հակոբ Արշակյանը այս վճռի մասին բարձրաձայնում է դրա ընդունումից մոտ մեկ ամիս անց (վճիռը կայացվել է սեպտեմբերի 8-ին):

Երկրորդ՝ պատասխանողների ներկայացուցիչները չեն մասնակցել դատական քննությանը, ինչի մասին, ի դեպ, նշված է դատարանի վճռում: «Փաստ» թերթի տեղեկություններով, նշյալ լրատվամիջոցները նույնիսկ տեղյակ չեն եղել, որ իրենց դեմ հայց է ներկայացվել դատարան: Ընդ որում, հայցն առաջին անգամ դատարան է ուղարկվել վճռի կայացումից 15 ամիս առաջ: Այդ ողջ ընթացքում ոչ մի անգամ որևէ ծանուցում չեն ստացել: Ավելին, նրանք չեն ստացել նաև դատարանի վճիռը, որպեսզի կարողանան բողոքարկել կամ կատարել այն, իսկ դրա մասին տեղեկացել են Հակոբ Արշակյանի սոցցանցային գրառումից:

Ճիշտ է, դատարանն իր վճռում նշում է, որ դատական ծանուցագրերը ետ են վերադարձվել փոստային առաքանու ետ վերադարձի կտրոններում նշված համապատասխանաբար՝ «Տեղափոխված» և «Չպահանջված» գրառումներով, և դրանով փաստորեն համարել է իր պարտավորությունը կատարած, սակայն փաստը մնում է փաստ, որ պատասխանողները որևէ ծանուցում երբեք չեն ստացել: Չեն ստացել նաև որևէ զանգ՝ ո՛չ դատարանից, ո՛չ առաքող կազմակերպությունից, թեպետ հեռախոսահամարները լրատվամիջոցներում նշված են: Թե ինչպես է դա եղել, ում մեղքով, արդեն լուրջ ուսումնասիրության հարց է:

Ի դեպ, հավելենք, որ այս վճռի կապակցությամբ եզրակացություն է հրապարակել Ինֆորմացիայի ազատության կենտրոնը՝ մասնավորաբար նշելով, որ դատարանի՝ փոխհատուցման հետ կապված եզրահանգումը հիմք է տալիս կարծելու, որ փոխհատուցման չափը որոշելիս դատարանը հետապնդել է ոչ թե հայցվորի վնասը համարժեքորեն հատուցելու, այլ պատասխանող լրատվամիջոցներին պատժելու քողարկված նպատակ։ Խորհուրդը նաև գտնում է, որ կայացված դատական ակտով տեղի է ունեցել պատասխանող լրատվամիջոցների արտահայտվելու ազատության անօրինական միջամտություն, որով խախտվել է նրանց՝ տեղեկություններ ու գաղափարներ տարածելու իրավունքը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում