Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում
Հասարակություն

Պատմության անակնկալներն ու «դասերը» բռնակալների համար․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարիներ շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Արցախյան հիմնահարցի շուրջ քննարկման առարկա են եղել հակամարտության փոխզիջումային տարբերակները։ Եվ դրանցից ոչ մեկում երբեք տեղ չի գտել Արցախի լիակատար անցումն Ադրբեջանին։ Այսինքն, միշտ էլ բանակցային հարթակում է եղել Արցախի կարգավիճակի հարցը։ Դրա համար էլ հիմնախնդրի կարգավորման երեք սկզբունքներից մեկն էլ ինքնորոշման իրավունքն էր։ Իսկ փոխզիջումն ընդամենը ենթադրել է Արցախի անվտանգության գոտի համարվող տարածքների կամ դրանց մի մասի զիջումը։ Բայց ներկայում ունենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանը ոչ միայն ձեռք է բերել ամբողջ Արցախը, այլև ագրեսիայի արդյունքում պատերազմական ու ցեղասպանական հանցագործություններ է իրականացրել արցախցիների նկատմամբ՝ նրանց ստիպելով դիմել բռնագաղթի ուղին։ Ավելին, Ադրբեջանն այնպիսի վարքագիծ է դրսևորում, որը բնորոշ է միայն ահաբեկչական կազմակերպություններին։

Բայց քանի որ միջազգային հանրությունը աչք է փակում Ադրբեջանի հանցագործությունների առաջ, ապա Ալիևին թվում է, թե ինչ քայլ էլ ձեռնարկի, միևնույն է, իրեն ներվելու է, քանի որ ժամանակակից աշխարհում նավթի մատակարարումն ավելի է կարևորվում, քան հազարավոր մարդկանց կյանքը։ Եվ կուրացած իր աննախադեպ «հաղթանակներից»՝ ամեն անգամ ավելին է պահանջում հայկական կողմից։ Արցախի թեման փակելուց հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածում, որ իրենք Հայաստանից «ադրբեջանական անկլավներն» են պահանջում։ Իսկ Ադրբեջանի սոցիալական հետազոտությունների կենտրոնի խորհրդի նախագահ Զահիդ Օրուջը ավելի հեռուն է գնում՝ հայտարարելով. «Իլհամ Ալիևը չհամակերպվեց Ղարաբաղի կորստի հետ, չի համակերպվում Երևանի կորստի հետ։ Առաջիկայում կարճ ժամանակում հնարավոր է վերադարձ Երևան, Սևան, Զանգեզուր»։

Փաստացի Ադրբեջանից այնքան նոր պահանջներ կդնեն, մինչև հասնեն Հայաստանի քայքայմանը, որն էլ իրենց վերջնական նպատակն է։ Մյուս կողմից էլ՝ հաշվի առնելով Ալիևի իշխանության բռնապետական ու խանական բնույթը՝ հասկանալի է, որ նրան անընդհատ հաղթանակներ ու թշնամիներ են պետք։ Եթե մի պահ գա, որ Հայաստանը դադարի թշնամի լինելուց, ապա ադրբեջանական հասարակության մեջ առկա դժգոհությունները կարող են շրջվել հենց Ալիևի դեմ։ Դրա համար էլ նա շարունակում է թշնամանք գեներացնել հայերի նկատմամբ, ու դա արվում է նաև հանրակրթական համակարգի միջոցով։ Այնտեղ նույնիսկ մի ամիս առաջ տեղի ունեցած իրադարձությունները ներառում են քննությունների և պատմության դասագրքերի մեջ։ Սա վկայում է այն մասին, որ պետք չէ կեղծ պատկերացում ձևավորել, թե մեզ խաղաղություն է սպասվում, խաղաղության պայմանագիրը կկնքվի, ու հայ-ադրբեջանական հակամարտության լուծմամբ խաղաղության դարաշրջան կբացվի։

Ադրբեջանն ընդամենը հող է նախապատրաստում նոր հարձակման համար։ Հենց հայկական հասարակությունը համակերպվի ստեղծված իրավիճակի հետ, դադարի պայքարելուց, ու միջազգային ավելի նպաստավոր իրավիճակ ստեղծվի, Բաքուն անմիջապես կանցնի նոր ագրեսիայի։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների կողմից առաջ քաշված խաղաղության օրակարգի, խաղաղության խաչմերուկի ու խաղաղության պայմանագրի թեմաներին, ապա դրանք ընդամենը հանրության գլխի տակ փափուկ բարձ դնելու փորձեր են։ Սակայն ամենավատն այն է, որ Հայաստանը ժամանակն իր օգտին չի օգտագործում, որպեսզի պատրաստվի հակառակորդին դիմագրավելու հարցում։ Մյուս կողմից էլ՝ հաշվի առնելով պատմության դասերը՝ կարող ենք նկատել, որ չափից ավելի առավելապաշտական ձգտումներն, ի վերջո, կործանում են այն բռնապետերին, որոնք միշտ ձգտում են ամեն ինչ ստանալ։

Ու եթե մի որոշ ժամանակ այդ բռնապետերին թվում է, թե իրենց դեմ խաղ չկա, ապա գալիս է մի պահ, որ հանկարծակիորեն տապալվում են ու կանգնում դատաստանի առաջ։ Մի՞թե Ալիևն ավելի հզոր բռնապետ է, քան Մուամար Քադաֆին ու Սադամ Հուսեյնը։ Հզոր չէ, բայց իրականացված հանցագործությունների մասով Ալիևը կարող է հավասարը հավասարի պես լինել շատ ու շատ բռնապետերի հետ։ Ուստի, ամենևին չի բացառվում, որ մի գեղեցիկ օր նա չի արժանանա Մուամար Քադաֆիի ու Սադամ Հուսեյնի ճակատագրին։ Չէ՞ որ պատմությունը նաև նման անակնկալներ է պատրաստում բռնակալների համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում