Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում
Հասարակություն

«Խաղաղության դարաշրջանի» օրակարգը ձախողվել է

«Խաղաղության դարաշրջանի» օրակարգը ձախողվել է, և այդ փաստն անգամ արձանագրում է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։

Երեկ խորհրդարանում բյուջեի ներկայացման ժամանակ Փաշինյանը ոչ ուղիղ, սակայն ստիպված է եղել խոստովանել իր խաղաղության օրակարգի ձախողումը։ Ընդսմին՝ նշելով, որ Ադրբեջանի հետ խաղաղություն կնքելու իրենց քաղաքական կամքը մնում է անսասան, Փաշինյանը հայտարարել է, թե Խաղաղության երեք առանցքային սկզբունքներն, ըստ էության, համաձայնեցված են Ադրբեջանի հետ և այդ համաձայնեցումը տեղի է ունեցել բանակցությունների ընթացքում սույն թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումների ժամանակ, սակայն Ադրբեջանը համռորեն հրաժարվում է խաղաղության պայմանագիր կնքել։

Ինքը՝ Փաշինյանն էլ պատասխանում է, թե ո՞րն է խնդիրը, թե ինչո՞ւ առաջ չեն գնում, ինչո՞ւ չեն ստորագրում խաղաղության պայմանագիրը։ «Մեծ հաշվով պատճառն անվստահությունն է կողմերի միջև, որովհետև ամեն անգամ մենք Ադրբեջանի, երևի Ադրբեջանը մեր հայտարարությունների, որոշ գործողությունների մեջ տեսնում ենք վերը նշված պայմանավորվածություններից հրաժարվելու և ագրեսիվ գործողություններ պլանավորելու մտադրություններ, ինչն էլ բացասաբար է ազդում խաղաղության պայմանագրի տեքստային աշխատանքի վրա»,- ասել է Փաշինյանը՝ ակամայից հաստատելով, որ թշնամական պետությունը բացարձակապես թքած ունի նրա խաղաղության դարաշրջանի օրակարգի վրա, շարժվում է սեփական օրակարգով, այն է ամեն գնով ջախջախել Հայաստանի Հանրապետությունը։

Իր չարաբաստիկ ելույթի ողջ ընթացքում Նիկոլ Փաշինայնն այդպես էլ չի հիշել Արցախի մասին, ընդհուպ չի նշել նաև իր սիրելի տերմինը դարձած «Լեռնային Ղարաբաղը», որևէ բառ բյուջեով էլ արցախցիներին մեծ գումարներ նախատեսված չէ, եթե նույնիսկ Արցախի գոյության պայմաններում տարեկան մինչև 144 միլիարդ էր հատկացվում, ապա եկող տարվա բյուջեով ընդամենը 10 միլիարդ արցախցիների սոցիալական խնդիրները լուծելու համար, ինչը նշենք չափազանց փոքր թիվ է՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը։ Որևէ բառ այդպես էլ Փաշինյանը չի նշում հայ ժողովրդի մասին, իր համար գոյություն ունի միայն պետությունը և իր սեփական իշխանությունը, հետևաբար կարելի է Նիկոլ Փաշինայնի այս ելույթից արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է խայտառակ ծանր իրավիճակում և այդ իրավիճակին հասել են բացառապես Փաշինյանի պատճառով։ Իսկ հաջորդ տարվա բյուջեն մեկ այլ խայտառակություն է։ Եթե պաշտպանության բյուջեն աճել է միայն 7 տոկոսով, Փաշինյանին պաշտպանող ոստիկանության բյուջեի ավելացումը 10-նյակ տոկոսներով է չափվում, գիտությանն ու կրթությանը տրամադրվելիք գումարներն անասելի փոքր են, իսկ տնտեսական աճի մասին գործադիրի պատկերացումները միայն դառը քմծիծաղ են առաջացնում։

Փաստացի, հայ ժողովրդի հետ հարաբեվելիս գործող վարչախումբն առաջնորդվում է միայն չնչին կերակրելու և բուռն տեսարաններ ապահովելու սկզբունքով, որպեսզի ՀՀ քաղաքացիներին հնարավորինս հետ պահի արժանապատիվ կեցության իրավունքից։ 

Սոնա Միմոնյան