Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ Կարապետյան
Հասարակություն

«Բաց դաս»... մյուսների համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս ՔՊ-ն վարչության նիստ է անցկացրել: Դե, արել, արել են, հա էլ անում են: Այնուհանդերձ, մի «մանրուք» առանձնապես ուշադրություն գրավեց: Վարչության տվյալ նիստում ՔՊ կուսակցության որոշմամբ իրենց շարքերից հեռացրել են մի քպականի: Թե ինչի համար են հեռացրել, պատճառը որն է, անկեղծ ասած, բացարձակապես անհետաքրքիր է: Իրենք՝ իրենց կուսակցությունը: Բայց... Այստեղ ամբողջ հարցն այն է, թե ում է Փաշինյանը հեռացրել կուսակցությունից: Իսկ խոսքը ողջ էությամբ, հոգով-սրտով Փաշինյանի համար «դոշ տվող» մեկի մասին է, որն անընդհատ այդ «հունանավետիսյանության» ծիրում հայտնվում է սկանդալների մեջ:

Օրինակ՝ վերջերս սոցցանցային հարթակներում կոչ էր արել երկրից արտաքսել տեղահանված այն արցախցիներին, որոնք կմասնակցեն հակակառավարական հանրահավաքների: Դե, հազիվ թե նրան դրա համար հեռացրած լինեն, քանի որ մարդն իր կուսակցության «հիմնական գծին» համապատասխան կոչերմոչեր է արել, առավել ևս, որ այդպիսի կոչ արել են այլ քպականներ ևս, ընդ որում ու այդ թվում՝ ոչ այնքան շարքային: Բայց միայն դա չէ: Խոսքը մի անձնավորության մասին է, որը ինչպես անձնագրային, այնպես էլ՝ մտացածին անուն-ազգանունով, այսինքն՝ ֆեյքերով ֆեյսբուքներում մի առանձնակի ջերմությամբ հանդես է եկել ՔՊ-ի դիրքերից ու հարձակվել ՔՊ-ի ու Նիկոլի հասցեին «բան ասողների» վրա:

Դե ինչ, կարելի է ասել՝ հանուն ինչի «դոշ տվեց», այն էլ ստացավ: Եվ նրանք, որոնց համար նա «վիզ էր դնում» ու «դոշ էր տալիս», մի աշնանային օր ասացին՝ «հեռացված ես»: Բայց սա միայն մեկ առանձին դրվագ չէ: Այս օրինակը, կարծում ենք, պետք է շատ ուսանելի դաս լինի բոլոր նրանց, ովքեր «կուրացած», «խլացած», մարդկությունն ու ազգությունը «մոռացած»՝ օրնիբուն «դոշ են տալիս» Փաշինյանի համար: Իսկ «դասն» այն է, որ իրենց պաշտելի Փաշինյանին, իրենց «դոշտվության» օբյեկտին երբ պետք լինի, նա շատ հանգիստ իրենց բոլորին «փուռն է տալու»: Հա, ու չարժե կարծել, թե պաշտոնից ազատվելով կամ կուսակցությունից հեռացվելով, այսպես ասած, պրծնելու են: Բոլորին չէ, որ նման «երջանկություն» է սպասվում...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում