Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ Կարապետյան
Հասարակություն

Ինչի՞ մասին է վկայում անձնագրերի ոդիսականը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհում տեխնոլոգիական առաջընթացի հետ մեկտեղ առաջ է մղվում քաղաքացիների անձնագրերում արտացոլված տվյալների պաշտպանության խնդիրը։ Իսկ այս թեման հատկապես թշնամական երկրներով շրջապատված Հայաստանի դեպքում առանձնակի կարևորություն ունի։ Այսինքն, նորարարության հետ մեկտեղ պետք է ուշադրություն դարձնել նաև անվտանգության բաղադրիչին։ Հայաստանում կենսաչափական անձնագրերն ու նույնականացման քարտերը տրամադրվում են դեռևս 2012 թվականից, զուգահեռաբար ուժի մեջ են նաև հին նմուշի անձնագրերը: Թվում էր, թե անձնագրերի տրամադրման համար Հայաստանը աստիճանաբար պետք է գնա համակարգի արդիականացման ճանապարհով, բայց այդ անցումը հանկարծակի կասեցվեց։

Անցյալ տարվա վերջին որոշվեց, որ մեկ տարով կասեցվելու է կենսաչափական անձնագրերի տրամադրումը, իսկ էլեկտրոնային պահոցով նույնականացման քարտերի տրամադրումը սահմանափակվելու է։ Պատասխանատու մարմիններն այս քայլը պայմանավորում էին կենսաչափական նոր ու ավելի որակյալ համակարգի ներդրմամբ։ Այս մեկ տարին կառավարությանն անհրաժեշտ էր նոր սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական համակարգի ամբողջական ներդրման համար։ Բայց պարզվում է, որ 2024 թվականին ևս ՀՀ քաղաքացիներին նոր նմուշի կենսաչափական անձնագրեր ու նույնականացման քարտեր չեն տրամադրվի։ Ավելին, ոլորտի պատասխանատուները ի վիճակի չեն անգամ ժամկետներ նշել, թե կենսաչափական անձնագրերի տրամադրումը երբվանից կսկսվի։ Չնայած այս իշխանություններին չի հաջողվում սահմանված ժամկետներում նույնիսկ դասագրքեր հրատարակել ու հասցնել աշակերտներին, ուր մնաց կարողանան կենսաչափական անձնագրեր կամ նոր նմուշի նույնականացման քարտեր տրամադրել։

Ընդ որում, կենսաչափական անձնագրերի հարցը գլուխ բերելու հարցում ներքին գործերի նախարարությունը հույսեր է կապում արտերկրյա ընկերությունների հետ, սակայն նոր անձնագրերի տպագրությունը կարելի էր կատարել պետության համաֆինանսավորմամբ ու ՀՀ-ում գործող ընկերությունների միջոցով։ Առավել ևս, որ դա հավել յալ անվտանգության երաշխիքներ կստեղծեր ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության համար, քանի որ այն տեխնոլոգիաները, որոնք կիրառվելու են կենսաչափական անձնագրերը տպելու համար, տեղական կլինեին, ինչի արդյունքում կբացառվեին արտահոսքերը։ Բայց եթե մեկ տարվա ժամկետ նշելուց հետո կենսաչափական անձնագրերը պատրաստ չեն, ապա հիմա, երբ դրանց տրամադրման հետ կապված որևէ ժամկետ չի նշվում, շատ փորձագետներ կանխատեսում են, թե այդ անձնագրերն այդպես էլ չեն տրամադրվելու։ Իսկ ավելի լավատեսները նշում են, որ դրանց տրամադրումը լավագույն դեպքում կարող է սկսվել միայն 2025 թվականի կեսերից: Իսկ մինչ նոր նմուշի անձնագրերի հարցը հետաձգվում է, նոր դժվարություններ են ի հայտ գալու ՀՀ քաղաքացիների համար։

Օրինակ՝ մարդիկ կան, որոնց կենսաչափական անձնագրերի ժամկետը լրանում է այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին։ Հիմա նրանք պետք է ստիպված հին նմուշի անձնագրե՞ր վերցնեն, իսկ հետո, երբ լինեն նոր նմուշի անձնագրերը, նորից պետք է գնան իրենց անձնագիրը փոխելո՞ւ։ Չէ որ սա լրացուցիչ քաշքշուկի, էներգիայի ու ռեսուրսների ծախսման պատճառ է դառնալու։ Այս տեսանկյունից քաղաքացիներն անորոշության մեջ են, քանի որ չի տրամադրվում անհրաժեշտ տեղեկատվություն, թե գործընթացն ինչպես է տեղի ունենալու, ինչ պետք է անեն նրանք, որոնց կենսաչափական անձնագրերի և ID քարտերի ժամկետը լրանում է առաջիկա մեկ տարվա ընթացքում։ Պաշտոնական պարզաբանումներ չկան, իսկ համապատասխան «թեժ գծերը» կա՛մ չեն պատասխանում քաղաքացիների զանգերին, կա՛մ պատասխանելիս էլ իրենք անգամ չեն պատկերացնում, թե ինչ է սպասվում: Մի խոսքով, հերթական քաոսը հերթական ոլորտում:

Հասկանում ենք, որ սա բնութագրական է այս քաոսային իշխանության համար, որի ներկայացուցիչները օգտվում են հանրային միջոցներից, բարձր աշխատավարձեր ու պարգևավճարներ են ստանում, սակայն ի վիճակի չեն գոնե մեկ-մեկ էլ քաղաքացիների շահերից բխող գործողություններ ձեռնարկել ու լուծել հանրային նշանակություն ունեցող խնդիրները։ Այդուամենայնիվ, գոնե կարելի է մարդկանց պարզ ու մատչելի տեղեկացնել՝ ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում