Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ Կարապետյան
Հասարակություն

«Օրենքnվ գnղերի ռազբnրկա»՝ Երևանում. հնչել են կրшկnցներ. կան ծեծվшծ օրենքnվ գnղեր. եթե ոստիկանները մի փոքր ուշանային, այն ողբերագական ավարտ էր ունենալու

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեկ՝ նոյեմբերի 17-ին, «օրենքով գողերի ռազբորկա» է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ հնչել են կրակոցներ: 

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վաչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթ Բեկի 111/30 հասցեում կրակոցներ են հնչել:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի օպերատիվ գծով տեղակալ Վարդան Վարդանյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Արմեն Պետրոսյանը և ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը:
Ժամանել են նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ ժամը 16:20-ի սահմաններում նշված հասցեում Կոտայքի մարզի բնակիչ 54-ամյա Վիտալի Ավդիանին, ով եղել է Toyota մակնիշի ատոմեքենայով, դեռևս չպարզված ուղևորների հետ միասին վիճաբանել են Երևանի բնակիչ 28-ամյա Հայկ Շահբազյանի հետ, ով եղել է Mercedes մակնիշի ավտոմեքենայով, իսկ Merecedes-ում եղել է Երևանի բնակիչ 46-ամյա Արսեն Մկրտչյանը: Վիճաբանության ընթացքում երկու կողմերը բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, որով կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը և հայհոյանքներ հնչեցրել միմյանց նկատմամբ:

Օպերատիվ տվյալներով պարզվել է նաև, որ Վ. Ավդիանին ձեռքերով հարվածներ է հասցրել  Ա.  Մկրտչյանի մարմնի տարբեր մասերին:Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը և մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանության բաժնի ծառայողները՝ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, հայտնաբերում են Ա. Մկրտչյանին, Հ. Շահբազյանին, Երևանի բնակիչներ 52-ամյա Արմեն Շ.-ին, 53-ամյա Պարույր Գ.-ին, 39-ամյա Արթուր Գ.-ին, 37-ամյա Հայկ Խ.-ին, Արարատի մարզի բնակիչ 56-ամյա Պարույր Բ.-ին, Երևանի բնակիչներ 25-ամյա Հայկ Ս.-ին, 34-ամյա Արտյոմ Մ.-ին, 54-ամյա Գևորգ Հ.-ին, 47-ամյա Արթուր Կ.-ին և Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Սարգիս Ս.-ին:

Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից ներկայացվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վաչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով ՀՀ Քր. օր.-ի 297 հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ Վ. Ավդիանիին և նրա հետ եղած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Ավդիանին և Ա. Մկրտչյանը օրենքով գող են: Վերջինս հայտնի է «Արսեն Երևանսկի» մականվամբ: Ոստիկանությունը պարզում է նաև՝ արդյոք կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք ստացած քաղաքացիներ կան, ինչպես նաև՝ արդյոք հիվանդանոցներ դիմող անձինք եղել են: