Ատամի հեռացումից հետո հինգ տարեկան երեխա է մահացելl
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի արևմտյան Բուրսա նահանգի առողջապահության վարչությունը մեկ ամսով փակել է մասնավոր ատամնաբուժական կլինիկան և հետաքննում է ատամի հեռացումից հետո հինգ տարեկան երեխայի մահվան դեպքը, հայտնում է Hürriyet թերթը, փոխանցում է «ՌԻԱ Նոովոստի»-ն: Տղայի ծնողները ոստիկաններին պատմել են, որ նոյեմբերի 10-ին նրան տարել են մասնավոր ատամնաբուժական կլինիկա, որտեղ նրա մոտ կարիես է ախտորոշվել։ Բժիշկները ընդհանուր անզգայացման տակ հեռացրել են երեխայի մեկ ատամը և պլոմբավորել չորս ատամ։ Երեխան սկսել է արյունահոսել, մարմնի ջերմաստիճանը բարձրացել է, և նա սկսել է ցնցվել։
Բժիշկները, այնուամենայնիվ, դեղորայք են նշանակել ու տուն ուղարկել երեխային։ Շուտով երեխան կրկին վատ է զգացել, և ծնողները նրան տարել են պետական հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել տղային. նոյեմբերի 13-ին նա մահացել է բազմաթիվ օրգանների անբավարարությունից՝ թթվածնի պակասի պատճառով։ Տղայի ծնողները պատմել են, որ անեսթեզիոլոգը անզգայացումից առաջ ոչ մի անալիզ չի արել և հեռացել է կլինիկայից՝ չսպասելով, որ վիրահատությունից հետո երեխան ուշքի կգա։




















Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ
Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
Զելենսկու հայտարարությունները վաղուց դարձել են հիվանդ մարդու զառшնցանք․ Զախարովա