Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ Կարապետյան
Հասարակություն

Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են սպառնալիքների լեզվով խոսել Հայաստանի հետ

Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են սպառնալիքների լեզվով խոսել Հայաստանի հետ։ Երեկ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներն ունիսոն հայտարարություններ են արել, որոնք լիովին տեղավորվում են նույն տրամաբանության մեջ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքի որոշ ուժեր մինչ այս պահը չեն կարողանում հասկանալ, որ ղարաբաղյան պատերազմով տարածաշրջանում նոր դարաշրջան է սկսվել։ «Նրանք, ովքեր տարիներ շարունակ հրահրում են Հայաստանին իրենց համար օգուտ փնտրելով այս աշխարհագրությունում ապրող բոլոր մարդկանց տառապանքներից, իրականում մեծագույն վնաս են հասցնում հայությանը, հայերին օգտագործելով դատապարտեցին նրանց անվստահության և տվեցին դատարկ երազանքներ, որոնք անհնար էին իրականացնել։ Հայաստանը պետք է տեսնի և ընդունի այս իրողությունները», - հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ կոչ անելով ընդունել ադրբեջանցիների կողմից մեկնած խաղաղության ձեռքը։

Արևմուտքին քննադատելու մեջ բոլորովին հետ չի մնացել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Իրաքի նախագահի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, թե «ոչ մի միջազգային ճնշում չի կարող ազդել Ադրբեջանի կառավարության կամքի վրա»։

Հայաստանին մեղադրելով իր սփյուռքն Ադրբեջանի դեմ հարձակումների համար օգտագործելու մեջ՝ Ալիևը պնդել է, թե դա որևէ արդյունք չի տալու։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Հայաստանն իր ապագան պետք է պլանավորի՝ ելնելով սեփական ազգային շահերից, այլ ոչ թե տարածաշրջանից հեռու գտնվող և արյունալի գաղութատիրական անցյալ ունեցող պետությունների հավակնություններից։ Ըստ Ալիևի՝ Հայաստանի կառավարությունը տարիներ շարունակ լսել է Արևմուտքի իր խորհրդականներին, իսկ նրանք լավ խորհուրդներ չեն տվել, ինչն էլ հանգեցրել է ստեղծված իրավիճակին։

Ըստ էության, որևէ քննադատական խոսք չհղելով Ռուսաստանի հասցեին և քննադատությունների բոլոր թիրախներն ուղղելով դեպի Արևմուտք, Էրդողանի և Ալիևի այս հայտարարությունները վկայում են, որ նրանք Արևմուտքից ինչ-որ ակնկալիք ունեն և ցանկանում են այս կերպ ստանալ իրենց ակնկալիքները բնականաբար ի հաշիվ Հայաստանի։ Իրականում Արևմուտքն ինքն էլ մեծ հավանականությամբ գործում է հենց թուրք-ադրբեջանական շահերի համատեքստում, ուստի և թուրքական կողմի հայտարարությունները պետք է ընկալել բոլորովին հակառակ ուղղությամբ և համապատասխան քայլերն էլ ձևավորել ըստ դրա։ 

Անահիտ Դավթյան