Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ Կարապետյան
Հասարակություն

«Մինչև Փաշինյանը չկա որևէ փաստաթուղթ Հայաստանի որևէ իշխանության կողմից ստորագրված, որով Արցախը ճանաչվում է Ադրբեջանի կազմում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ «Հայաքվեի» օրենսդրական նախաձեռնության հետ կապված կառավարությունը ներկայացրել է իր առաջարկները, որոնց ամփոփիչ իմաստն այն է, որ «նախագծով առաջարկվող լրացումներն ունեն խնդիրներ իրավական որոշակիության, քրեական օրենսգրքի կառուցվածքի տրամաբանության հետ, ինչպես նաև պարունակում են ներպետական և միջազգային ատյաններում վերոշարադրյալ և այլ հիմնավորումներով տարաբնույթ մեկնաբանման առիթ դառնալու ռիսկեր, ուստի առաջարկում է ձեռնպահ մնալ դրանք կատարելուց»:

«Փաստ» թերթի տեղեկություններով, «Հայաքվեի» ներկայացուցիչները ամփոփ փաստարկներ են ներկայացրել՝ ընդդեմ նման մոտեցման: Կառավարության տեսակետի հետ կապված կարծիք ստանալու համար դիմեցինք «Հայաքվեի» նախաձեռնող, «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանին: «Զուտ էմոցիոնալ առումով, ծայրահեղ բացասական է վերաբերմունքս կառավարության ներկայացրած առաջարկների մասով՝ հասկանալի պատճառով: Սկսենք իրավական անորոշություն փաստարկից: Այն ուղղակի ծիծաղելի է: Օրինագծում բացարձակ որևէ իրավական անորոշության խնդիր չկա, իսկ եթե կան տեխնիկական խնդիրներ, կարող ենք որոշակի ճշգրտումներ մտցնել»,-ասաց Չալաբյանը: Ինչ վերաբերում է կառավարության փաստարկներին:

Մեր զրուցակիցը նշում է. «Որո՞նք են իրենց հիմնական փաստարկները: Առաջինն այն է, որ Ալմա-Աթայի հռչակագրով Հայաստանի Հանրապետությունն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում: Դա պարզապես ծիծաղելի է: Մի քանի պատճառով: Ալմա–Աթայի հռչակագիրը Հայաստանի կողմից ստորագրվել է 1991 թ.-ի դեկտեմբերի 21-ին, այդ ժամանակ արդեն Արցախն անկախացել էր Ադրբեջանից: Ուստի միայն դրանով պարզ է, որ Հայաստանը չի ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում: Երկրորդ՝ ՀՀ-ն այդ հռչակագիրը վավերացրել է Արցախի վերաբերյալ վերապահումով, այսինքն՝ բոլոր դեպքերում Հայաստանը Ադրբեջանի խորհրդային սահմանները չի ճանաչել:

Ալմա-Աթայի հռչակագրում գրված չէ «խորհրդային սահմաններ», գրված է «գործող սահմաններ»: Այս առումով էլ 1991 թ.-ին Ադրբեջանի գործող սահմաններում Արցախը չկար, քանի որ արդեն անկախացել էր: Երրորդ՝ Ադրբեջանն այդ հռչակագրին միացել է 1993 թ.-ին, ոչ թե 1991 թ.-ին, այդ ժամանակ նա ընդհանրապես Արցախը չէր վերահսկում: Չորրորդ՝ սա ևս կարևոր է, դեռևս 1992 թ.-ին ստեղծվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի մանդատը եղել է Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը: Պարզ է, որ Արցախը չէր կարող լինել Ադրբեջանի կազմում: Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչվել է 2022 թ.-ի հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանի կողմից Պրահայի հայտարարությամբ: Մինչև Փաշինյանը չկա որևէ փաստաթուղթ Հայաստանի որևէ իշխանության կողմից ստորագրված, որով Արցախը ճանաչվում է Ադրբեջանի կազմում»:

Չալաբյանը նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ կառավարության եզրակացության մեջ մեկ տարօրինակ բան էլ կա գրված՝ մեր Սահմանադրության նախաբանը հղում է կատարում Անկախության հռչակագրին, իսկ այնտեղ Արցախի հետ վերամիավորումը նշված չէ որպես ազգային նպատակ: «Արցախի հետ վերամիավորումը ոչ միայն նշված է, այլ դրված է դրա հիմքում: Հռչակագիրը հիմնված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների վերամիավորման վրա: Ավելին՝ 1990 թ.-ին Հայաստանի Գերագույն խորհրդում 12 պատգամավոր Լեռնային Ղարաբաղից էր: Մեկ վերապահում էլ իրենց եզրակացության վերաբերյալ:

Ասում են՝ մեր Քրեական օրենսգրքում Ցեղասպանության ժխտման համար արդեն քրեական հոդված է նախատեսված, ուստի երկրորդ հոդվածի կարիքը չկա: Մեր Քրեական օրենսգրքում Մարդկության դեմ ուղղված հանցագործությունների բաժնում իսկապես ցեղասպանությունների ժխտման համար հոդված է նախատեսված, բայց այն հոդվածը, որ մենք ենք նախատեսում, ոչ թե վերաբերում է Ցեղասպանության ժխտմանը, այլ Հայաստանի Հանրապետության անունից, այսինքն՝ պետության կողմից դրա միջազգային ճանաչումից հրաժարվելուն: Դուք կարող եք չժխտել Հայոց ցեղասպանության փաստը, բայց որպես պետություն չզբաղվեք դրա միջազգային ճանաչմամբ, ինչպես անում է այսօրվա իշխանությունը: Մենք ասում ենք՝ դա ազգային անժամկետ նպատակ է, որի վրա հիմնված է մեր Սահմանադրությունը և Հայաստանի երրորդ Հանրապետությունը, իշխանությունն իրավունք չունի դրանից հրաժարվելու»,-ամփոփում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում