Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ Կարապետյան
Հասարակություն

Արտաքին գործոնների ստվերը ՀՀ տնտեսությունում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսական ներուժը սերտորեն կապված է երկրի անվտանգության բաղադրիչի հետ։ Եթե մեր երկրի տնտեսությունը շարունակաբար աճի, ապա դա հնարավորություն կտա ինչպես նոր սպառազինություններ ձեռք բերել, այնպես էլ ներդրումներ կատարել անվտանգության համակարգի մեջ։ Իսկ դրա համար նախ տնտեսական առաջընթացի հիմքեր պետք է ստեղծվեն։ Ճիշտ է՝ անցյալ տարի երկնիշ թվով՝ 12,6 % տնտեսական աճ ունեցանք, բայց այն հիմնականում պայմանավորված էր արտաքին գործոններով։ Արտաքին գործոնների ազդեցությունը պահպանվում է նաև այս տարի, սակայն արդեն տարվա կեսերից սկսած երկրի տնտեսության մեջ որոշակի բացասական միտումներ են նկատվում, որոնք առավել տեսանելի են արդեն երրորդ եռամսյակում։ Վիճակագրական կոմիտեի տվյալները վերլուծելու արդյունքում կնկատենք, որ Հայաստանի տնտեսական աճի տեմպը գնալով նվազում է։

2023 թվականի առաջին եռամսյակում այն 12,1% է կազմել, երկրորդում՝ 9,1%: Իսկ ահա երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ Հայաստանի տնտեսական աճը 7,4 % է կազմել։ Երրորդ եռամսյակի վերջում՝ սեպտեմբերին, աճի տեմպն ավելի է դանդաղել։ Համաշխարհային բանկի տվյալների համաձայն, այն հասել է 5,3 %-ի՝ ի համեմատություն օգոստոսի 10,9 %-ի։ Ու խնդիրն այն է, որ տնտեսական աճի իներցիան արդեն հաջորդ տարի կարող է կորցնել իր ազդեցությունը, քանի որ Հայաստանի տնտեսական վերելքին նպաստող արտաքին գործոնները փոփոխվում են։ Այս դեպքում կառավարության կողմից 2024 թվականի բյուջեի հիմքում դրված 7 % տնտեսական աճի կանխատեսումը դառնում է անիրատեսական։ Ավելին՝ հաջորդ տարվա մասով արդեն տեսանելի է դառնում ՀՀ տնտեսության զարգացման տեսանկյունից նոր խոչընդոտների ի հայտ գալը։

Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների արդյունքում Հայաստանի առաջ հնարավորություններ բացվեցին արևմտյան ապրանքների ու սարքավորումների՝ ինչպես դեպի Ռուսաստան վերարտահանման, այնպես էլ ռուսական ապրանքները և հումքը արևմտյան երկրներ արտահանելու ուղղությամբ։ Բայց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շարունակաբար խստացումը և սահմանված ռեժիմին չհետևող երկրների՝ պատժամիջոցների տակ ընկնելու վտանգը փակում են Հայաստանի առաջ բացված հնարավորությունները։ Օրինակ՝ ԵՄ երկրները նախատեսում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթով ընդլայնել պատժամիջոցների ցանկը, որը նախատեսում է նաև ամբողջությամբ արգելել ռուսական ծագման ադամանդի արտահանումը և կոշտ միջոցներ կիրառել այն շրջանցող երրորդ երկրների նկատմամբ։ Իսկ ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանից արտահանման ծավալի մեջ ամենամեծ մասնաբաժինն ունեցել են թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղները և դրանցից իրերը՝ 1 մլրդ 104 մլն դոլարի չափով։ Ընդ որում, նախորդ տարվա 9 ամիսների նկատմամբ աճը 84,9 տոկոս է կազմել:

Ու հետաքրքիր է նաև, որ թանկարժեք քարերի արտահանումը գերազանցել է նույնիսկ հանքահումքային ապրանքների արտահանմանը։ Վերջին շրջանում հանքարդյունաբերության ոլորտում իրավիճակը բարվոք չէ։ Արդեն երկրորդ եռամսյակն է՝ արդյունաբերության ոլորտում անկում է գրանցվում։ Մասնավորապես, երրորդ եռամսյակում արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 2,6%-ով։ Իսկ եթե վերարտահանման կափույրները փակվում են, ապա Հայաստանը կորցնում է արտահանման շղթայում իր ներկայությունն ապահովելու ու դրա արդյունքում տնտեսական աճ ունենալու ներուժը։ Երկրի արտադրական հատվածը զարգացած չէ, որպեսզի զարկ տա արտահանմանը։ Մեկ այլ ուշագրավ տվյալ ևս խոսում է արտաքին գործոնների էական ազդեցության մասին:

Ի մասնավորի, ՀԲ-ի զեկույցում նշվում է, որ արտասահմանից ֆիզիկական անձանց զուտ դրամական հոսքերը (ներհոսքի և արտահոսքի տարբերությունը) Հայաստան սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 69 %-ով: Դրամական փոխանցումների ներհոսքը կրճատվել է 19 %-ով, իսկ արտահոսքը սեպտեմբերին ավելացել 43 %-ով: Սա իսկապես վտանգավոր ու խոսուն ցուցիչ է և առանձին խոսակցության թեմա...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում