Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ Կարապետյան
Հասարակություն

Ստամոքսային մտածելակերպի կործանարարությունը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս հերթական բողոքի ակցիաներն էին կառավարության մոտ. այս անգամ դժգոհողները ավտոներկրողներն ու ձկնաբույծներն էին։ Դե, ըստ էության, դրանում ոչ մի արտառոց բան չկա, քանի որ Հայաստանում միշտ էլ տարբեր խնդիրների ու հարցերի շուրջ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել։ Պարբերաբար որոշակի շրջանակի պատկանող քաղաքացիներ կամ տնտեսվարողներ դժգոհում են կառավարության այս կամ այն նախաձեռնությունից կամ ընդհանրապես անգործությունից։ Բայց ուշագրավն այն է, որ բողոքի ակցիա իրականացնողներն իրենց պահանջները ներկայացնելիս հատուկ շեշտում են, որ իշխանության ներկայացուցիչներն իրենց քվեով են հայտնվել այդ աթոռին, ու իրենք չեն թողնի, որ նրանք իրենց տները քանդեն։ Այստեղ են ասել՝ լուրջ եք ասո՞ւմ, չեք թողնի՞ ձեր տները քանդեն։

Իշխանությունները պատերազմում խայտառակ պարտության, հազարավոր երիտասարդների զոհվելու կամ անդամալույծ դառնալու, հայրենիքի հանձնման պատճառ դարձան, այդ ժամանակ ինչո՞ւ չէիք խոսում տների քանդման մասին, ինչո՞ւ փողոց դուրս չեկաք՝ պահանջելով իշխանությունների հրաժարականը՝ կործանարար քաղաքականությանը վերջ դնելու նպատակով։ Դեռ ավելին, այսօր արդեն «տների քանդման» մասին խոսողները (լավ, գուցե ոչ բոլորը), ինչպես իրենք են խոստովանում, 2021 թվականին հանգիստ խղճով գնացին ու նորից քվե տվեցին Փաշինյանին, կարծես թե ոչինչ տեղի չէր ունեցել։ Իսկ դրա արդյունքում Փաշինյանը հնարավորություն ստացավ շարունակել իր կործանարար քաղաքականությունը։ Ունեցանք նոր կորուստներ ու զոհեր, ինչի արդյունքում քանդվեցին նոր ընտանիքներ ու տներ։

Իսկ հարյուր հազարից ավելի արցախցիներ բռնագաղթի ենթարկվեցին՝ իրենց տներն ու ունեցվածքը թողնելով թշնամուն։ Նրանց տները տներ չէի՞ն: Ու կասկած չկա, որ Փաշինյանը շարունակելու է նույն քաղաքականությունը այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկրում մարդիկ կան, ովքեր տեղի ունեցածից հետո մտադիր չեն պահանջել իշխանությունների հեռացումը, ու նոր ընտրությունների անցկացման դեպքում պատրաստ են նորից քվեարկել Փաշինյանի օգտին։ Այլ կերպ ասած՝ Փաշինյանը պողպատե մանդատ է ստացել միայն մեր ունեցածը հանձնելու, քանդելու, զիջելու և ամեն կերպ հակառակորդին գոհացնելու համար։ Նրա իշխանությունն ուղղակի ընդունակ չէ երկրի շահերից բխող քայլեր ձեռնարկել։

Ուստի բացառված չէ, որ յուրաքանչյուր քաղաքացու տուն էլ կարող է քանդվել, հանձնվել հակառակորդին, քանի որ Ադրբեջանը հավակնություններ ունի ամբողջ Հայաստանի նկատմամբ։ Բայց այն քաղաքացիները, ովքեր «միայն թե նախկինները չգան» թեզի ներքո պատրաստ են կրծքով պաշտպանել Փաշինյանի իշխանությանը, շարունակում են լռություն պահպանել այնքան ժամանակ, մինչև որ իրենց գրպանին չեն դիպել։ Հենց որ կպնում են իրենց գրպանին, այդ մարդիկ իսկույն կազմակերպվում են ու բողոքի են դուրս գալիս։ Եվ անկախ այն հանգամանքից, նրանց բողոքն արդարացի է, թե ոչ, փաստ է, որ մեր հայրենակիցներից շատերին միայն սեփական նեղ անձնային շահերն են հետաքրքրում, իսկ հայրենիքի հետ տեղի ունեցողի հարցում անտարբեր են։ Ու խոսքը կոնկրետ վերջին օրերին ակցիա իրականացնողների մասին չէ, ուղղակի նրանցից ոմանք առիթ տվեցին նման ծանր մտորումների: Խնդիրն ավելի գլոբալ է:

Խնդիրն այն է, որ շատերն իրենց մեր պետության ու հայրենիքի մասնիկը չեն դիտարկում, նրանց չի հուզում այն, որ հազարավոր երիտասարդների տանում են անհավասար մարտերի զոհվելու, իսկ հակառակորդի հավակնությունները ամենաբարձր մակարդակով շարունակաբար լեգիտիմացվում են։ Զարմանալի է, թե երբվանի՞ց մեր հասարակության շրջանում այսքան խորը արմատավորվեց ստամոքսային մտածողությունը։ Դժվար է ասել: Բայց այն, որ մեր պետականությունը ապագա չի ունենա, եթե չձերբազատվենք ստամոքսային մտածողությունից, փաստ է...

Հ.Գ.-Ի դեպ, երեկ Նիկոլ Փաշինյանն էլ, ըստ էության, հետևողականորեն տանում էր այն թեզը, թե Արցախը կորցրած, Սյունիքը զիջելու վտանգի առաջ կանգնած մեր հանրությանը միայն ստամոքսն է հետաքրքրում: Իհարկե, նա մի քիչ այլ ենթատեքստով էր ասում, իրեն ձեռնտու, մանիպուլ յատիվ, բայց դրանից իմաստը չի փոխվում: Եվ ո՞վ է մեղավոր: Իհարկե, մենք: Բոլորս: Թե ինչու՝ տես վերը գրվածը...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում