Մարմինները փաթաթել են սավանների մեջ և գցել քարի տակ. Թուրքիայում սպանել են ռուս մոր և աղջկա
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքական Բոդրում հանգստյան գոտում հայտնաբերվել են երկու ռուս կանանց դիեր, որոնք փաթաթված են եղել սավաններով և կապված պարանով։ Զոհերը եղել են 42-ամյա մոդել Իրինա Դվիզովան և նրա 15-ամյա դուստրը՝ Դայանան։
Ինչպես ենթադրում է հետաքննությունը, նրանց կարող էին սպանել վարձակալած վիլլայում։ Նախնական տվյալներով՝ հանցագործը դիերը փաթաթել է սավաններով, բարձել մեքենա ու քշել քաղաքից դուրս։ Ավելի ուշ դրանք հայտնաբերվել են Թավշանբուրնու ծովածոց տանող ճանապարհի մոտ գտնվող լանջին՝ միմյանցից երեք մետր հեռավորության վրա։ Զոհերի մարմիննեի վրա հրազենային վնասվածքներ են եղել։
Սպանության մեջ կասկածվում է ռուս կնոջ նախկին ամուսինը։ Օրեր առաջ կինն ու նրա դուստրն անհետացել էին։ Հարազատները չկարողացան կապ հաստատել նրանց հետ և գնացին Կոնաճիկի տարածք, որտեղ ապրում էին անհետ կորածները։ Տուն մտնելուն պես նրանք բազմոցին արյուն են տեսել, կասկածել են, որ մորն ու աղջկան հնարավոր է սպանել են, և դիմել են Բոդրումի շրջանային ոստիկանության բաժին։ Նրա ֆին ամուսինը կասկածվում է կրկնակի սպանության մեջ և որոնվում է։
Դվիզովայի որդին՝ Դավիթը, այլ կարծիքի է. նա համոզված է, որ մորն ու քրոջը սպանել է ոչ թե ֆինլանդացին, այլ խորթ հայրը՝ Լիտվայի և Ֆրանսիայի քաղաքացի Անդրեյ Կ.-ն։





















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է