Հիասթափված դուրս ենք եկել մարզպետարանից. Ավշար գյուղի դպրոցի ուսուցիչները՝ Գարիկ Սարգսյանի հետ հանդիպման մասին
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը այսօր՝ մարտի 20-ին մարզպետարան էր հրավիրել Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչներին՝ քննարկելու դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանի դեմ ուսուցիչների բոյկոտի արդյունքում ստեղծված իրավիճակը։
NEWS.am-ի հետ զրույցում դպրոցի փոխտնօրեն Ռեգինա Սիմոնյանը հայտնեց, որ քննարկումն անցել է շատ լարված, և որևէ ընդհանուր հայտարարի չեն եկել. «Ոչ մի բան չի փոխվել։ Մենք մարզպետարանում էլ ենք ասել, որ չենք աշխատելու տնօրենի հետ։ Նույն զրույցը, նույն բանը, մենք բոլորս շատ հիասթափված դուրս ենք եկել մարզպետարանից, և եկել ենք դպրոց»,- ասաց նա։
«Միայն մեզ է պարտադրում՝ աշակերտներին բերենք ներս։ Մենք մեր որոշումը ծնողներին ասեցինք և հայտնեցինք, որ իրենց իրավունքն է, իրենց հետագա անելիքներին մենք չենք խառնվի։ Քննարկումը ավարտվեց նրանով, որ մենք ասացինք՝ թող 35 մանկավարժին ազատի աշխատանքից ու բերի վստահելի կադրեր։ Մեր դիրքորոշումը անփոփոխ է, մենք այդ տնօրենի հետ աշխատել չենք կարող»,-ասաց փոխտնօրենը։
Հիշեցնենք, որ արդեն մեկ շաբաթից ավել է Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի դասապրոցեսը խաթարված է։ Գրեթե 500 աշակերտ այս պահին դասադուլ է անում, պահանջելով՝ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը՝ նրան մեղադրելով կադրային խտրականության, և, ինչպես ուսուցիչներն են նշում՝ անհարգալից վերաբերմունքի համար։




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...