Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ Կարապետյան
Հասարակություն

«Ամեն ինչի համար» փող չխնայող կառավարությունը պայթյունից տուժած արցախցիներին կաջակցի՞. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ու նաև դրան շաղկապված բռնի տեղահանության ընթացքում տուժել, մահացել կամ վիրավորվել են խաղաղ բնակիչներ: Այդ թվում՝ սեպտեմբերի 25-ին ահավոր պայթյուն տեղի ունեցավ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում: Այդ ողբերգության հետևանքով զոհվածների ճշգրիտ թիվն անհայտ է մինչև օրս. նշվում է, որ, նախնական տվյալներով, մոտ 220 զոհ է եղել: Հայտնի է նաև, որ զոհվածների ու վիրավորների մեծ մասը տղամարդիկ են: Այսինքն, ակնհայտ է, որ այդ պայթյունի հետևանքով բազմաթիվ ընտանիքներ կորցրել են կերակրողներին, եթե արտահայտվենք պաշտոնական, իրավաբանական եզրույթներով:

Ուստի հարց է ծագում. իսկ մի՞թե պայթյունից զոհվածների ընտանիքներին, վիրավորվածներին չպետք է հատուկ մոտեցմամբ դրամական փոխհատուցում տրվեր: Բայց նման մոտեցումների մասին որևէ բան լսվե՞լ է, ասվե՞լ է: Կան տեղեկություններ մունիցիպալ մարմինների կողմից հնարավոր օժանդակության մասին: Բայց կառավարությունից ձայն անգամ չի լսվում: Ի դեպ, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն օրերս ֆեյսբուքյան գրառմամբ նման հարց էր բարձրացրել՝ նշելով, որ նման դեպքերի համար պետք է կառավարությունը որոշակի փոխհատուցում սահմաներ:

Նա միանգամայն արդարացիորեն նկատել էր նաև, որ եթե նույնիսկ կառավարությունը համարում է, որ, օրինակ՝ բենզինի պահեստի պայթյունն ուղղակիորեն կապ չունի ռազմական գործողությունների հետ, ապա, միևնույնն է, դա հարցը չի հանում օրակարգից: Նախկինում համանման դեպքերի պարագայում միշտ աջակցություն ցուցաբերվել է: Օրինակ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից զոհվածների ընտանիքներին աջակցություն տրամադրելու վերաբերյալ կայացվել է որոշում: Ուստի, ինչպես կարծում է Առաքել յանը, և ինչին, կարծում ենք, համամիտ կլինի ցանկացած ողջամիտ մարդ, անհրաժեշտ է նման որոշում կայացնել նաև նշված դեպքի հետ կապված։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում