Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ Կարապետյան
Հասարակություն

Վերին Լարսն ու «թավշյա թարսը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերին Լարսի անցակետի մատույցներում, ըստ այնտեղից ստացվող տեղեկատվության, ահռելի թվով բեռնատարներ են կուտակվել: Դրանց մի մասը անցակետի վրացական կողմում է, մյուս մասը՝ ռուսական: Ու չնայած տարվա այս ժամանակահատվածում, նկատի ունենալով Վերին Լարսի բարձրլեռնային անցակետի մատույցներում եղանակային կամ բնակլիմայական պայմանները, նման կուտակումը պետք է որ առանձնապես արտառոց չթվար, բայց կան բավարար հիմքեր՝ կարծելու համար, որ հարցերն ու բեռնատարակուտակումը զուտ տեխնիկական չեն: Ռուսական մի արտահայտության հանգույն՝ ոզնուն էլ է պարզ, թե ինչով դա կարող էր պայմանավորված լինել:

Շուրջ մեկ տարի է, ինչ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քպական իշխանությունը, արդեն առանց ձևականությունների, բացահայտ հակառուսական տրամադրություններ է ցուցադրում, առիթ-անառիթ դրսևորում է իր խոր թշնամական վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ: Այդ արկածախնդրությունը փաշինյանական իշխանությունը «ներքին շուկայում» «վաճառում» է որպես «ինքնիշխանության պահպանում» կամ փաթեթավորում է նման լոզունգներով: Այն վարկածը, որ Վերին Լարսի անցակետում ձևավորված կուտակումը ոչ այնքան բնակլիմայական է, որքան արտաքին-քաղաքական, որոշակիորեն բորբոքում են հենց փաշինյանական իշխանության կարկառուն ներկայացուցիչները: Դե, կարծում ենք, իրենք անհամեմատ ավելի իրազեկ են: Այսինքն, մի բան գիտեն, որ ասում են:

Օրինակ՝ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նախօրեին Ֆեյսբուքում այսպես էր արտահայտվել. «Հիմա չափազանց կարևոր է, որ հայերը՝ Հայաստանում և Սփյուռքում, գնեն բացառապես հայկական արտադրության ապրանքներ՝ գյուղատնտեսական ապրանքներ, խմիչք, Հայաստանի ընկերությունների կողմից մատուցվող ծառայություններ: Բիզնեսին և հարկ վճարողին նման կերպ աջակցելն Անկախությունն ու Սուվերենությունն ամրապնդելու համար կենսական նշանակության վարքագիծ է: Որևէ ԼԱՐՍԻ անցակետ փակելը մեր վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական և ոչ տոնական սեղաններին: Ամանորի և Սուրբ ծննդյան տոների սեղաններին պետք է լինի բացառապես հայկական արտադրության բանջարեղեն, միրգ, գինի, կոնյակ, այլ գյուղարտադրանք»:

Հայերենի տեսանկյունից, մեղմ ասած, մի քանի ոտքով կաղացող շարադրանք է, ինչն, իհարկե, աններելի է մի գործչի պարագայում, որը կրթության, գիտության ու մնացած «զուգահեռությունների» նախարար է եղել: Ի՞նչ է նշանակում, օրինակ՝ Հարությունյանի այս արտահայտությունը. «Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական և ոչ տոնական սեղաններին»: Տոնական ու ոչ տոնական սեղաններին շուկանե՞ր են գտնում: Բայց սա դեռ մի կողմ: Նման բաները քպականների պարագայում վաղուց չեն զարմացնում: Կարևորը ասելիքն է, իսկ կարկառուն իշխանավորի «բազմախուճուճ» արտահայտության հիմնական միտքն ու վեկտորն, որքան էլ զարմանալի թվա, ակնհայտ են: Ուզում է ասել, որ ոչ մի Լարսի անցակետ էլ մեզ պետք չէ, փոխարենը պետք է, որ «Հայաստանի բիզնեսը» նոր շուկաներ գտնի, կարճ ասած՝ Ռուսաստանից ու ռուսական շուկայից, «նիկոլերեն» ասած՝ յան տա:

Ու դա կլինի լիարժեք սուվերենություն ու անկախություն: Թե ի՞նչ կկատարվի այդ միջակայքում, մինչ «Հայաստանի բիզնեսը» հրաժարվի ռուսական շուկայից ու «նոր շուկաներ» գտնի, ո՞ր զոհասեղանին կհայտնվեն հայկական բիզնեսն ու Հայաստանի տնտեսությունը, Արայիկ Հարությունյանը չի ասում: Կարծում ենք՝ չի էլ հետաքրքրում դա նրանց: Հիմնականը. այն, որ փաշինյանական իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչը նման գրառում է անում, նշանակում է, որ Վերին Լարսի անցակետում առկա բեռնատարակուտակումն այնքան էլ եղանակային պայմաններով չէ պայմանավորված, որքան կամ առավել շատ հետևանք է Նիկոլ Փաշինյանի վարած հակառուսական քաղաքականության ու դեմարշերի:

Ինչ վերաբերում է հակադարձումներին, ապա «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը բավականին դիպուկ դիտարկում է արել. «Լարսը փակվում է, կառավարությունը քայլեր ձեռնարկելու փոխարեն բիզնեսին կոչ է անում նոր շուկաներ գտնել: Մեկը լինի, հարցնի. ձեր սննդի տեսչությունը քանի՞ երկրի պահանջ է ուսումնասիրել ու լիազոր մարմնի հետ աշխատել անխոչընդոտ արտահանման համար: Մեկը լինի, հարցնի. քանի՞ երկրի շուկա եք ուսումնասիրել, որտեղ գին-որակ համադրությամբ մեր ապրանքը մրցունակ է: Գործ չկա՞, ոչինչ, կոչի պակաս չկա: Եթե ինչ-որ մեկին թվում է, թե մյուս երկրները գիշերը չեն քնում ու երազում են Հայաստանից մթերք ներմուծելու մասին՝ չարաչար սխալվում է»:

Ասենք ավելին. նման դեպքերում ռուսական իշխանությունների հիմնական «դագանակներից» մեկը «Ռոսսելխոզնադզորն» է: Եվ ահա, նախօրեին տարածվեց տեղեկատվություն, որ «Ռոսսելխոզնադզորը» միայն նոյեմբերի 24-ից 26-ը «Ռուսաստան վարակված ծաղիկների, վարունգի, չրերի, խաղողի, ծաղկակաղամբի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, խնձորի, տանձի ներկրման 36 դեպք է արձանագրել, և դրանք ՌԴ սահման են հասել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրերի ուղեկցությամբ»:

Ով իշխանավոր է ու ձևացնում է, թե չի հասկանում՝ դա ինչ է նշանակում, իր գործն է: Բայց ցանկացած նորմալ մարդ հասկանում է, որ Ռուսաստանը, իր համապատասխան ծառայության միջոցով «որակազրկել» է Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքները: Ի դեպ, այն էլ նկատենք, որ եթե այս տարվա ամբողջ ընթացքում, համենայն դեպս, մինչև նոյեմբերի 24-ը հայտնաբերվել էր 36 դեպք, ապա միայն նշված 2 օրվա ընթացքում «Ռոսսելխոզնադզորը» նույնքան դեպք է հայտնաբերել: Կարելի է շարունակել ձևացնել, թե՝ «ինչ է եղել, որ», բայց կառավարությունը դա թող բեռնատերերին բացատրի, որոնք նույն այդ կառավարության վարած քաղաքականության հետևանքով անխուսափելիորեն ահռելի կորուստներ են կրում ու դեռ շարունակելու են կրել: Իսկ թե այդ ամենն ինչ հարվածներ է հասցնելու թե՛ մեր գործարարներին, թե՛ ընդհանրապես մեր բնակչությանը, միայն անմեղսունակին հասկանալի չէ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում