Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ Կարապետյան
Հասարակություն

Երբ արագ կտրվում են իրականությունից՝ հավատալով սեփական հանճարեղությանն ու անսխալականությանը

Անցած տարի տեղի ունեցած իշխանափոխությունից հետո համընդհանուր էյֆորիայի ֆոնի վրա սկսվեց Նիկոլ Փաշինյանի հերոսացման գործընթաց։ 

Վաճառքում հայտնվեցին Փաշինյանի նկարով շապիկներ, «թավշյա» օղիներ, «դուխով» գլխարկներ և այլն, որոնք սկսեցին լայն պահանջարկ վայելել։ 

Սակայն այսպիսի իրավիճակն, ըստ երևույթին, Փաշինյանի ու իր թիմի սրտով էր, և այս ամենը տեղի էր ունենում իշխանությունների խրախուսման պայմաններում։ Բայց ամենահետաքրքիրն այն էր, որ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին տեղադրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձանը: Արձանն, ի պատիվ Գյումրի-Երևան փաշինյանական քայլերթի, անվանակոչվեց «Իմ քայլը»։ 

Ուշագրավ է, որ պատմության մեջ շատ քիչ դեպքեր են եղել, երբ ղեկավարի կենդանության օրոք տեղադրվել է նրա արձանը։ Այսպիսի երևույթներ հիմնականում նկատվում են ամբողջատիրական երկրներում և անձի պաշտամունքին բնորոշ տարրեր են։ 

Նշենք, որ անձի պաշտամունքը առանձին անհատի (սովորաբար՝ պետական գործչի) անձի առանձնահատուկ որակների (հանճարեղ, իմաստուն, անսխալական) չափազանցված բարձրացումն է, դրա հանրայնացումը, այդ անձի կամքին ենթարկումը: 

Եվ թվում էր, թե իր աչքի առջև ունենալով այն փորձը, թե ինչ ճակատագրի են ի վերջո արժանանում անհատի պաշտամունքի ենթակա գործիչները, Փաշինյանը պետք է գոնե ձևականորեն դեմ արտահայտվեր իր արձանի տեղադրման հետ կապված, սակայն այդպես չեղավ։ 

Նույնիսկ արձանը վնասելու դեպքեր գրանցվեցին, բայց դա Փաշինյանի մոտեցման մեջ փոփոխություն չմտցրեց, ու դրան գումարվեց նաև Փաշինյանին ուղղված ներբող հիշեցնող գրքի հրատարակումը։ Ավելին՝ հասարակական հույզերի պոռթկումը և էյֆորիայի ալիքը այնպիսի իրավիճակ ստեղծեցին, որ Փաշինյանը կտրվեց իրականությունից՝ հավատալով իր հանճարեղությանն ու անսխալականությանը։ 

Թերևս պատահական չէ, որ վերջինս իր ուղիղ եթերներից մեկում, երբ ներկայացնում էր կառավարական առանձնատունը, հանրությանը ցույց տվեց իր՝ «անհատի պաշտամունքի» անկյունը, իսկ վերջերս էլ հայտարարեց, թե ինքը Հռոմի պապն է։

 Մինչ այդ, իհարկե, նա խոսել էր Թումանյանի անունից, իրեն համեմատել Հիսուսի հետ... 

Ստացվում է մի իրավիճակ, որ Փաշինյանին և իր թիմակիցներին պատել է այն զգացողությունը, որ իրենք միշտ էլ ժողովրդի սիրելին են լինելու, դրա համար էլ շատ արագ մոռացան, թե ինչպիսի համեստ տեղ էին զբաղեցնում ՀՀ քաղաքական կյանքում նախքան իշխանափոխությունը, և հիմա, երկրի բազմապիսի խնդիրները լուծելու փոխարեն, զբաղված են միայն իրենց գովերգելով։ 

Անգամ տոնական օրացույցում իշխանությունների ձեռամբ իշխանափոխության կապակցությամբ «Քաղաքացու օր» ավելացվեց, իսկ կարկառուն ՔՊ-ականներն էլ հայտարարում էին, թե Քաղաքացու տոնը հավասարազոր է Հայաստանի անկախության տոնին։ 

Այնուամենայնիվ, վերջին շրջանի զարգացումները ցույց են տալիս, որ իշխանությունների վարկանիշը շարունակում է նվազել, նրանցից քաղաքացիների պահանջներն աճում են, և, ըստ էության, արդեն իսկ դժգոհություններ կան ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակից, սակայն իշխանությունները ցանկություն չունեն առերեսվել իրականությանը և իրենց կատարած հեղափոխությունը գովերգելու փոխարեն կենտրոնանալ գործի վրա, իսկ անհատի պաշտամունքի նմանվող երևույթները շարունակվում են։ 

Դրա վերջին ակորդը եղավ «Քայլող մարդը» քանդակը Հյուսիսային պողոտայում տեղադրելու որոշման տեսքով։ Հասկանալի է, որ նշանավոր քանդակագործ, նկարիչ Արտո Չաքմաքչյանի այդ գործը նոր չէ, սակայն ինչքան էլ փորձում ես քաղաքական ենթատեքստ չտալ այդ որոշմանը, չի ստացվում, որովհետև հարցեր են առաջանում՝ ինչո՞ւ հենց «Քայլող մարդու» քանդակը (այլ ոչ, ասենք, «Նստած մարմինը»), կամ ինչո՞ւ էր հոկտեմբերին ԱԺ-ում բարձր մակարդակով քննարկվում Չաքմաքչյանի հենց այդ գործը Երևանի կենտրոնում տեղադրելու հարցը։ Ուստի բազմաթիվ քաղաքագետներ այդ արձանի մեջ տեսնում են Փաշինյանի և ՔՊ-ի սիմվոլը։ 

Ի դեպ, կարող են Չաքմաքչյանի գրաֆիկական գործերից մեկն էլ կառավարության պատին փակցնել: Խոսքը «Սևը և ճերմակը» աշխատանքի մասին է: Ժամանակն է, որ Փաշինյանը հասկանա, որ ինչպես ցանկացած իշխանություն, այնպես էլ իր իշխանությունը ժամանակավոր է, և եթե ուզում է, որ իր գործունեությունը մեծ հետք թողնի Հայաստանի պատմության մեջ, ապա պետք է քրտնաջան աշխատի և երկրի շահերից բխող որոշումներ ընդունի, և եթե ինքն արժանի լինի, ապա հետագայում ժողովուրդն անպայման իրեն կպատվի...