Հայտնի է՝ երբ է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կենսաթոշակ նշանակելու վերջնաժամկետը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կառավարության հերթական նիստը շարունակվում է, որը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը քիչ առաջ ներկայացրեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի իրավունքի իրացման ընթացակարգերը։
«Այսպիսով սահմանվում են փախստականի կարգավիճակ ունեցող անձի կենսաթոշակ նշանակելու մասին դիմելու, վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, վճարելու առանձնահատկությունները։ 2023 թվականի հոկտեմբերի 26-ի ՀՀ կառավարության որոշմամբ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված փախստական ճանաչված անձը, որի կենսաթոշակի գործն առկա է ԼՂ կենսաթոշակների բազայում, կարող է կենսաթոշակ ստանալու համար առցանց դիմում ներկայացնել ՀՀ պատկան մարմիններ մինչև 2024 թվականի հունիսի 1-ը։ Ընդ որում, դիմումին որևէ այլ փաստաթուղթ կցելու անհրաժեշտություն չի լինելու։ Այս դեպքում փախստականի կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում, ԼՂ-ում բազայում ներառված ստաժը պահպանվում է նույնությամբ։
Կենսաթոշակի չափը հաշվարկվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ կենսաթոշակը նշանակվում է կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից ոչ շուտ, քան 2023 թվականի հոկտեմբերի 1-ը։
Ինչ վերաբերում է հաշմանդամության կարգին, ապա ԼՂ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու մարմնի տված տեղեկանքները հիմք են ընդունվելու հաշմանդամության կենսաթոշակ նշանակու կամ ստանալու իրավունքը վերականգնելու համար»,- ասաց փոխնախարարը։
«ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կենսաթոշակների նշանակման վերջնաժամկետը 2028 թվականի դեկտեմբերի 31-ն է լինելու, որից հետո ստաժը կվերահաշվարկվի ըստ ՀՀ օրենսդրության։ Եթե անձը ԼՂ-ում կենսաթոշակ չի ստացել, այսինքն, օրինակի համար, նրա 63 տարին լրացել է սեպտեմբերի 15-ին ու կենսաթոշակ ստանալու համար դիմել է ՀՀ իրավասու մարմնին դեկտեմբերի 11-ից սկսած եռամսյա ժամկետում, ապա նա թոշակ կստանա 2023 թվականի հոկտեմբերի 1-ից»,- նշեց Դավիթ Խաչատրյանը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է