Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը խոսել է «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովին
Երևանն այս օրերին դարձել է Հայաստանի և արտերկրի գործարարների, հետազոտողների ու ներդրողների հավաքատեղին: Դեկտեմբերի 1-ին և 2-ին Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Գիտության և գործարարության օրեր 2023» երկրորդ համաժողովը: Միջոցառման այս տարվա հիմնական բանախոսն էր գիտնական, գրող և փիլիսոփա Նասիմ Նիկոլաս Թալեբը։ Պատվավոր հյուրերի և բանախոսների թվում էր նաև Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Ապագան, անխոս, տեխնոլոգիական է, և հաջողում են այն երկրները, որոնք ադապտացվում են փոփոխվող միջավայրին: Մենք ապագայակենտրոն ենք և սկսել ենք ցանցի արդիականացման՝ Ucom-ի մասշտաբային ծրագիրը: Լիահույս ենք, որ այս զարգացումը նոր հնարավորություններ ու արագություններ կապահովվի ոչ միայն մեր բնակչությանը, այլև մեր երկրի ձեռնարկություններին, վերջիններիս զարգացմանն ու առաջընթացին»,-ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Համաժողովի ընթացքում քննարկվել են բազմաթիվ նորարարական գաղափարներ՝ նվիրված մարդկությանը սպասվող մարտահրավերներին, ինչպես նաև հայ իրականության գործարար հաջողությունների պատմություններին, բիզնեսի և գիտության փոխադարձ կապին։
«Գիտության և գործարարության օրեր» համաժողովը Հայաստանում առաջին անգամ անցկացվել է 2022 թվականին, որի հիմնական բանախոսն էր Նոբելյան մրցանակի դափնեկիր, լիբանանահայ մոլեկուլային կենսաբան Արտեմ Փաթափությանը։ Մյուս բանախոսներից էին աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր, սոցիոլոգ, հրապարակախոս Գեորգի Դերլուգյանը և այլք։
«Գիտության և գործարարության օրեր» համաժողովի այս տարվա քննարկումը «Սև կարապը» և «Հակափխրունություն» գրքերի հեղինակ և փիլիսոփա Նասիմ Նիկոլաս Թալեբի շուրջ էր, ինչն էլ առանձնացնում էր այս տարվա համաժողովը նախորդից։
Ucom-ը Հայաստանի ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունների մատակարարն է ու բացարձակ առաջատարը IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում: Ընկերությունն իրականացնում է բազմաթիվ սոցիալական պատասխանատվության ծրագրեր` աջակցելով տեխնոլոգիական և գիտական միջոցառումներին:
____________________________________________________________
«Յուքոմ» ՓԲԸ
Մամլո ծառայություն
Էլ․ փոստ՝ [email protected]




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է