Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է
Հասարակություն

Արշալույսը Ալավերդիում խաղաղ չի լինելու․ Լևոն Ջավախյան

Լևոն Ջավախյանը ՖԲ–ում նկարագրում է Ալավերդին այսօր՝ՔՊ–ի հարձակմանը ընդառաջ․․

Ալավերդի քաղաքն իմ ծննդավայրն է։ Այսօր մառախլապատ է քաղաքիս ապագան։ Քաղաք, որ առանց այն էլ երկինք չունի։ Երկնքի փոխարեն ընդամենը մի երկար ու ծուռումուռ ճեղքվածք է, չորս կողմից կողպված ժայռերով... Լքված ու անտեսված մի բնակավայր, որ ես միշտ նմանեցրել եմ անտեր դագաղի, որի կափարիչը չգիտես ինչու մոռացել են դնել։ Էս վերջերս Ալավերդին, կարծես թե , կենդանության նշաններ էր ցույց տալիս. տարիներ շարունակ մոռացության մատնված ֆուտբոլի դաշտը վերանորոգվել է, սկսել էին նորոգել նույնիսկ անցյալ դարում կախաղան հանված ճոպանուղին, աշխուժացել է հոգևոր դաշտը` պատկերասրահը, ինքնագործ թատրոնը, գործիքային անսամբլը և ամենակարևորը` շարքային քաղաքացիների շրջանում հավատ է ծագել հանդեպ քաղաքային իշխանությունները։ Եվ այդ ամենի ,,մեղավորը,, նորընտիր քաղաքապետն է` Արկադի Թամազյանը, ում երբևէ չեմ հանդիպել, բայց շատ եմ լսել նրա մասին։ Լսել եմ միշտ լավը. մարդիկ նրա մասին արտահայտվել են հարգանքով, նաև զարմանքով։ Դե, մեր օրերում , ո՞վ է լավը ասում վերադասի մասին։ Զարմանում էի նաև ես։ Էդ մարդը բարձրագոչ ճառեր արտասանել չգիտի, գիտի միայն գործել։ Իսկ հիմա ինչքան են խոսում , ճռճռում` վարից վար. ճառում են, ճղճղում, սարեր ու ամպեր խոստանում, խոսում են, խոսում, միևնույնն է, սայլը տեղից չի շարժվում։ Վերջապես, ի զարմանս ինձ ու մեր քաղաքի հազարավոր բնակիչների հայտնվել է արժանի սելապան, էն էլ վերադաս իշխանությունների դուրը չի գալիս։ Պարզվում է, կարևորը նրա արած գործը չէ, ամենակարևորը` շուն լինի, շան տղա լինի, գլուխը քաչալ, մի ոտից էլ չոլախ, միայն թե իրենց մարդը լինի։ Թշվառ սելն ու սելապանի ձեռի բզկտված պլետը փորձում են արժանավորի ձեռից խլեն, որ դրանով քաղաքի ջանը դաղեն։

Հարազատ քաղաքիս բնակիչները լի են վճռականությամբ պաշտպանելու իրենց իրավունքն ու քվեն` ընտրողի կամքը, որ արտահայտել են մեկ տարի առաջ։ Վճռական մարտերը վաղն են։ Տեսնենք ո՞վ կհաղթի` քաղաքացու խիղճն ու իրավունքը, թե՞ բռնապետական կամքը։ Չմոռանամ ավելացնել, որ մարտերը տեղի են ունենում մի չնաշխարհիկ երկրում, որը կամովին կոչվել է դեմոկրատիայի բաստիոն։