Ucom-ում մեկնարկել են Ամանորյա անակնկալները. ռոումինգում 5 դրամ 1 ՄԲ-ի դիմաց դեկտեմբերի 1-ից հունվարի 31-ը
Ճամփորդելիս ինտերնետը խնդիր չէ, եթե Ucom-ի բաժանորդ ես: Տոներին ընդառաջ շարժական կապի ձայնային ծառայության բոլոր բաժանորդների համար Արաբական Միացյալ Էմիրություններում և Եգիպտոսում կգործի իջեցված ինտերնետի սակագին: Ucom-ի բաժանորդները դեկտեմբերի 1-ից հունվարի 31-ը ներառյալ ԱՄԷ-ում «Du» օպերատորին, իսկ Եգիպտոսում՝ «Orange» օպերատորին միանալիս կօգտվեն ինտերնետից 5 դր/ՄԲ սակագնով նախկին 9 դր/ՄԲ-ի փոխարեն:
Այսքանով սակայն անակնկալները չեն ավարտվում: Level Up 5500 և Level Up 8500 հետվճարային սակագնային պլանների բաժանորդները դեկտեմբերի 1-ից փետրվարի 29-ը ներառյալ առաջին անգամ իրենց սակագնային պլանի շրջանակներում ամեն ամիս կստանան համապատասխանաբար 100 ՄԲ և 200 ՄԲ ինտերնետ ծավալ ռոումինգում օգտագործելու համար։ Ռոումինգի ծավալը հասանելի կլինի 65-ից ավելի երկրներում համապատասխան օպերատորների միանալիս:
Հավելենք, որ Ucom-ն առաջարկում է նաև մի շարք Ինտերնետ փաթեթներ ռոումինգում, որոնց շնորհիվ ավելի քան 65 երկրներում կօգտվեք ինտերնետից էլ ավելի մատչելի սակագնով: Փաթեթները կարող եք ակտիվացնել Ucom բջջային հավելվածով կամ հավաքելով *121# և հետևելով հրահանգներին: Մանրամասների համար այցելել այստեղ։
Եվ վերջում չմոռանաք. ռոումինգի ծառայությունն անհրաժեշտ է ակտիվացնել Հայաստանից մեկնելուց առաջ՝ Ucom բջջային հավելվածի օգնությամբ կամ հավաքելով *121# և հետևելով հրահանգներին:
***
Ucom-ը Հայաստանի ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունների մատակարարն է ու բացարձակ առաջատարը IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան