Տեսանյութ. Էջմիածնում աշակերտների վիճաբանությունն արձանագրել են տեսախցիկները. ինչ է առկա եղել տեսանյութում․ երեխային կյանքից զրկելու հետքերով
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ArmLur.am-ը գրում է․ ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ օրերս Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի 5-րդ դպրոցում ուշագրավ դեպք է տեղի ունեցել: Մասնավորապես՝ քաղաքում տարածված տեղեկությունների համաձայն՝ դպրոցի մարզասրահում դպրոցականները մարզվել են, որի ժամանակ միջադեպ է եղել:
Դպրոցականները վիճաբանել են ու, ըստ տարածված լուրերի, ծեծկռտուք է տեղի ունեցել: Ծեծկռտուքի ժամանակ 5-րդ դպրոցի աշակետ 15-ամյա Նարեկ Հովհանիսյանին ծեծել են: Անչափահասին միջադեպից հետո տարել են տուն, ինչի հետևանքով տղայի վիճակը տանը վատացել է ու շտապ տեղափոխել են հիվանդանոց: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ հիվանդանոցում բժիշկները տղայի մոտ հայտնաբերել են երկողմանի թոքաբորբ, որից հետո 15-ամյա Նարեկ Հովհաննիսյանի կյանքը փրկել չի հաջողվել ու նա մահացել է: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ միջադեպի մասնակիցների մեջ կա դպրոցի ուսուցչուհիներից մեկի որդին, նաեւ լուրեր են պտտվում, որ միջադեպի մասնակիցներից մեկը բժշկի թոռնիկ է:
Ավելին, մեզ հասած տեղեկություների համաձայն, դեպքն արձանագրվել է ոստիկանության էջմիածնի բաժնում, որ 5-րդ դպրոցի աշակերտներից մեկի նկատմամբ ֆիզիկական ներգործության դեպք է եղել:
ArmLur.am-ն անձամբ զրուցել է դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանի հետ, որը ներկայացրեց, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան