Հերթական իշխանազավթման փորձը՝ այսօր․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ալավերդի համայնքում անցած տարի կրած պարտությունից հետո «Քաղաքացիական պայմանագիրը» ոչ մի կերպ չի կարողանում հաշտվել ընտրողների քվեի հետ և ամեն ինչ փորձում է անել Ալավերդիում էլ իշխանազավթման հասնելու համար, ինչպես, ի դեպ, մի շարք այլ համայնքներում, որ տեղ ՔՊ - ն պարտվել էր: Այսօր ՔՊ-ն փորձելու է, օրենքի խախտումներով, գործող քաղաքապետ, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու պրոցեսն ավարտին հասցնել, ապա քաղաքապետ կարգել Դավիթ Ղումաշյանին, որը պարբերաբար հայտնվում է սկանդալների կիզակետում:
Ինչպես նշել էինք, Ղումաշյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հովանավորյալն է: Եվ ահա, երեկ և կիրակի օրը Ալավերդուց պարբերաբար տեղեկություններ էինք ստանում, որ իշխանությունները մոբիլիզացնում են իրենց ուժերը՝ այսօրվա նիստին ընդառաջ: Մասնավորաբար, ակտիվ է Պապիկյանի «սաստավը » , այդ թվում՝ մայրաքաղաքից ժամանած «միսիոներները», որոնք իրենց թիմի մեջ «աշխատանքներ» են տանում, թե ով ինչ պետք է անի այսօր, այդ թվում՝ քաղաքապետարանը շրջափակելու առումով:
«Բացատրական աշխատանքներ» են տարվում նաև համայնքի բնակչության շրջանում: Ինչ վերաբերում է Թամազյանին պարտված Արեն Մկրտչյանի թիմին, մեր տեղեկություններով, նրանք էլ էին ինտենսիվ «պտտվում» քաղաքում, բայց «երկրորդ պլանում»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան