Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է
Հասարակություն

«Գիտության հետ համագործակցող բիզնեսները պետք է ծանրակշիռ մեծամասնություն կազմեն Հայաստանում»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեկտեմբերի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցավ «Գիտության և գործարարության օրեր-2023» համաժողովը: Բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, առցանց ուղերձով մասնակիցներին ողջունեց Նոբել յան մրցանակակիր, պրոֆեսոր, «Գիտության և գործարարության օրեր-2022»-ի պատվավոր հյուր Արդեմ Փաթափությանը։ Այս տարի համաժողովի պատվավոր հյուրն էր աշխարհահռչակ փիլիսոփա, գրող և գիտնական Նասիմ Թալեբը։ Համաժողովի ընթացքում հայ և օտարերկրյա գիտնականներն ու գործարարները հանդես եկան ելույթներով, տեղի ունեցան պանելային քննարկումներ, որոնք ուղղված էին գործարար ու գիտական միջավայրի կարողությունների, գիտության ու բիզնեսի փոխգործակցության ընդլայնմանը: Համաժողովը հնարավորություն տվեց անձամբ զրուցելու պաշտոնյաների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը «Փաստի» հետ զրույցում հիշեցրեց՝ ֆորումն անցկացվում է արդեն երկրորդ տարին:

«Անցած տարի մեր հատուկ հյուրն Արդեմ Փաթափությանն էր: Նա հայազգի առաջին Նոբել յան մրցանակակիրն է: Մինչ իր ժամանելը հասկացանք, թե որքան ոգևորված է մեր հանրությունը, և որոշեցինք գիտությանն ու գործարարությանը նվիրված՝ ծավալներով ավելի մեծ համաժողով կազմակերպել: Դրական ազդակներ ստացանք տարբեր շրջանակներից, արդյունքում որոշեցինք, որ համաժողովը պետք է լինի ամենամյա: Այս տարի արդեն հյուրընկալում ենք օտարերկրյա հայտնի բանախոսների, մեր պատվավոր հյուրը Նասիմ Թալեբն է, որն, ի դեպ, առաջին անգամ է Հայաստանում»,- ասաց Իսպիրյանը: Էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդգծեց՝ մեր գործարար միջավայրը պետք է լինի գիտելիքի վրա հիմնված:

«Մեր հաջողության հիմքում պետք է լինի գիտելիքը: Գիտությունն առաջին հերթին ստեղծվում է մարդկանց, նրանց մտավոր կարողությունների շնորհիվ: Մեր հարստությունը մարդիկ են: Հայաստանում այսօր արդեն կան ընկերություններ, որոնք տարբեր ֆորմատներով համագործակցում են գիտության հետ, բայց անկեղծ լինելով պետք է ասել, որ նմանատիպ բիզնեսները դեռ փոքրամասնություն են կազմում: Այս համաժողովի նպատակն է, որ գիտության հետ համագործակցող բիզնեսները լինեն ծանրակշիռ մեծամասնություն, Հայաստանն էլ դառնա մեր մայրցամաքի Սիլիկոնյան հովիտը»,-նշեց մեր զրուցակիցը: Համաժողովի ընթացքում հյուրերը կարող էին ծանոթանալ նաև տարբեր ընկերությունների առաջարկների: Նրանցից մեկը Armbionics ընկերությունն է, որը զբաղվում է վերին վերջույթների պրոթեզների արտադրությամբ և համապարփակ լուծումների ներկայացմամբ ամպուտացիա ունեցող անձանց համար:

«Պրոթեզների ստեղծման համար օգտագործում ենք տարբեր տեխնոլոգիաներ: Նախ և առաջ տեղի է ունենում եռաչափ մոդելավորում, ծրագրի միջոցով ստեղծվում է համապատասխան մոդելը: Դրանից հետո պատրաստվում է պրոթեզը: Յուրաքանչյուր մասը պատրաստվում է տարբեր նյութերից, մետաղական նյութերը պատրաստվում են սիէնսի տեխնոլոգիայի միջոցով: Օգտագործում ենք նաև եռաչափ տպագրությունը»,-մեզ հետ զրույցում ասաց ընկերության համահիմնադիր և տնօրեն Մարինա Դավթյանը:

Ընկերությունն առաջարկում է մի քանի տեսակի պրոթեզներ: «Կան պրոթեզներ, որոնք աշխատում են մեխանիկական աշխատանքի՝ արմնկային կամ դաստակային հոդի ծալման միջոցով, ունենք միոէլեկտրիկ կառավարման պրոթեզներ, որոնք աշխատում են մկաններից ստացված էլեկտրական ազդակների միջոցով: Օգտագործում ենք սենսորներ, որոնց միջոցով մկաններից գրանցում ենք էլեկտրական ազդակներ և փոխանցում շարժիչներին, ինչի միջոցով արդեն մարդը կարող է ձեռքը շարժել և տարբեր գործողություններ իրականացնել: Այս պրոթեզները կիրառական են առօրյա կյանքում, մարդը կարող է տոպրակ բռնել, բաժակ վերցնել և այլն: Մեր պրոթեզները փորձարկել ենք Հայաստանում մի քանի պացիենտների և պրոթեզարանների հետ և արդեն պատրաստում ենք մեր արտադրական նմուշը, որի միջոցով կսկսենք արտադրանք ներկայացնել և՛ Հայաստանում, և՛ արտերկրում»,-եզրափակեց ընկերության համահիմնադիրը:

«Գիտության և գործարարության օրեր2023» համաժողովը լինելու է ամենամյա: Ինչպես նշում են բանախոսները, կարևոր է ոչ միայն համաժողովի, պանելային քննարկումների անցկացումը, այլ նաև դրանց ընթացքում լավագույն մտքերի գործածումը մեր տնտեսության մեջ:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ