Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ)
Հասարակություն

Դպրոցի տնօրենը՝ 15-ամյա աշակերտի մահվան պատճառների մասին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի սան՝ 15-ամյա Նարեկ Հ.-ի մահվան փաստով նախաձեռնված վարույթի շրջանակում այսօր հայտնի կլինեն նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքները։

«Համացանցում պտտվող այն լուրերը, որ երեխայի երկկողմանի վիրուսային թոքաբորբը կապված է որոշ ժամանակ առաջ դպրոցում տեղի ունեցած վիճաբանության հետ, ճիշտ չեն։ Դպրոցում առկա են տեսագրություններ, համագործակցել ենք անչափահասների բաժնի հետ, եկել են, բոլոր տեսագրությունները տարել են, որևէ մեկը կապ չի տեսնում վիճաբանության, երկկողմանի թոքաբորբի ու արյան վարակի հետ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանը։

Վկայակոչելով իր ունեցած տեղեկությունները՝  տնօրենը պատմեց, որ մահվանից օրեր առաջ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում  երեխայի եղունգը հեռացրել են, ինչից հետո չեն ցանկացել  մնալ ու բուժում ստանալ հիվանդանոցում։

«Ինչին չեմ տիրապետում, չեմ կարող ասել, այդ արյան վարակը և այլն։ Բայց այսօր կլինեն  դատաբժշկական փորձաքննության արդյունքները, ամբողջ ջրերը կզուլալեն»,-ասաց Գայանե Սաֆարյանը։

Նրա խոսքով, դպրոցում լուրջ վիճաբանություն չի եղել։ Ուսումնասիրել են տեսագրությունները։ Ըստ դրանց, հավաքվում են իրար գլխի, իրար հրում։ Հետո երևում է, որ ուսուցիչն ու նրա օգնականը միջամտում են, աշակերտներին հաշտեցնում են, իրար ձեռք ձեռքի են տալիս։

«Երեխան մնում է, դասերին է նստում, յոթերորդ ժամից փախնում է դասից։ Փախչում է, քանի որ հսկող կետում մայորը նստած չի լինում, ինքը վազելով է գնում։ Եթե տրավմա լիներ, չէր վազի։ Դպրոցի հարթակից մինչև ներքև ութ աստիճանը երեք լոքով է անցնում, հետո վազելով,  արագ քայլքով դպրոցից դուրս է գալիս։ Թե դրանից հետո ինչ է եղել, ես իրավասու չեմ ասել և դպրոցի հետ չի կապվում»,-ասաց տնօրենը։

Քննչական կոմիտեից Panorama.am-ին ասացին՝ գործի վերաբերյալ մանրամասներ կարող են հայտնել ավելի ուշ։

Հիշեցնենք, որ Shamshyan.com-ը գրել էր, որ դեկտեմբերի 2-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է Արմավիրի մարզի բնակիչ 15-ամյա Նարեկ Հ.-ն: Նա ԲԿ էր տեղափոխվել նոյեմբերի 23-ին՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից:

Ըստ աղբյուրի, այդ օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ Վաղարշապատի շտապօգնության բժիշկների կողմից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել Նարեկ Հ.-ն:ինչ բժիշկները բուժօգնություն էին ցուցաբերում երեխային, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները պարզում են, որ նոյեմբերի 17-ին, ժամը 12:00-ի սահմաններում Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի ֆիզկուլտուրայի հրապարակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Նարեկ Հ.-ի, Արմավիրի մարզի բնակիչներ 16-ամյա Արայիկ Կ.-ի և 16-ամյա Մելիք Կ.-ի միջև, որի ժամանակ վերջիններս ծեծի են ենթարկել Նարեկ Հ.-ին, ով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: