Ադրբեջանի «պատասխանը» «Խաղաղության օրակարգին». զոհ ունենք
Մոտ երկու շաբաթ առաջ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի 6-րդ տարբերակի առաջարկները։ Փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը երեկ լրագրողներին հայտնել է, թե՝ «Երևանի առաջարկներին Բաքուն դեռ չի պատասխանել, երբ պատասխանի այն ժամանակ կներկայացնեն պատասխանը»։
Բաքուն, սակայն, երեկ պատասխանել է յուրովի։ Նախ գիշերը սահմանին հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մեկ զինծառայող է վիրավորվել, որի առողջական վիճակը կայուն ծանր է գնահատվում, իսկ արդեն երեկ ժամը 14։35-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Վայոց ձորի Բարձրունու հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ։
Հրազենային մահացու վիրավորում է ստացել սպա Գերասիմ Առաքելյանը։ Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ սահմանին նման սադրանքներ իրականացնելով, ինչպես նաև տարբեր միջազգային դերակատարների բանակցությունները շարունակելու առաջարկները շարունակաբար մերժելով, ադրբեջանական կողմը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը և այն մտցնել փակուղի։ «Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի նոր էսկալացիա հրահրելու, խաղաղության գործընթացը ձգձգելու և այն փակուղի մտցնելու նպատակ ունեցող այս գործողությունները»,- ասվում է Հայաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Փաստացի, Ադրբեջանն իր այս գործողություններով ակնհայտորեն բացատրում է հայկական կողմին, որ խորապես թքած ունի խաղաղության դարաշրջանի օրակարգի վրա, որը Հայաստանի գործող իշխանությունները հետևողականորեն առաջ են մղում, մինչդեռ Հայաստանի իշխանությունները չեն հանդարտվում և շարունակում են այն առաջ տանել, թեպետ հրաշալի հասկանում են, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար։
Ըստ էության Ադրբեջանը չի թուլացրել ո՛չ Զանգեզուրի միջանցքը խլելու իր ցանկությունը և ո՛չ էլ Հայաստանի դեմ ագրեսիվ հռետորաբանությունը, իսկ հայկական կողմի թուլությունը և գործող իշխանությունների անողնաշար պահվածքն օգտագործում է նոր զիջումներ կորզելու նպատակով։
Արմինե Մանուկյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան