Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է
Հասարակություն

«Եթե շարժական արեւային սարքերը չլինեին, որոշ ստորաբաժանումներ պարզապես կապից դուրս կմնային՝ անհայտ ճակատագրով»․ արցախցի

Արցախի շրջափակման 9 ամիսներին, երբ Ստեփանակերտում օրերով գազ ու էլեկտրաէներգիա չկար, Հարությունենց տանը միշտ լույս էր վառվում։

Պատերազմից հետո, երբ Հարությունը դիրքերից տուն իջավ, սկսեց մտածել հաջորդ սպառնալիքների մասին։ Լավ գիտեր, որ թշնամին այդքանով չի սահմանափակվելու, և օղակը սեղմվելու է։

«Պարզից էլ պարզ էր, որ մեզ՝ արցախցիներիս, պահելու են մշտական սպառնալիքի տակ։ Այդ սպառնալիքներից մեկն էլ էներգետիկ ճգնաժամն էր։ Այսինքն՝ գիտեինք, որ սկսելու են հոսանքն ու գազը անջատել, կապը խափանել։ Ու ես սկսեցի մտածել, թե ինչպես էներգետիկ անկախություն ձեռք բերեմ գոնե մեր տանը»,-պատմում է Հարություն Մնացականյանը։

Այժմ Հարությունը վերականգնվող էներգետիկայի ոլորտում մասնագիտացած Shtigen Group-ի երևանյան գրասենյակում է աշխատում։ Պատմում է, որ պատերազմից հետո հասցրել էր որոշ շարժական արևային սարքեր ձեռք բերել, որոնց շնորհիվ համատարած մթության մեջ Ստեփանակերտի իր տան պատուհանից լույս էր ընկնում փողոց։

Սեպտեմբերի 19-ին, երբ դարձյալ սկսվեցին ռազմական գործողությունները, օրեր շարունակ ամբողջ Արցախում գազ ու հոսանք չկար։ Մարդիկ անգամ իրենց հեռախոսները չէին կարողանում լիցքավորել, որպեսզի կապ հաստատեին հարազատների հետ՝ հասկանալու՝ որտեղ են, ողջ են, թե ոչ։ Իսկ երբ գյուղերը սկսեցին դատարկվել, կապի բացակայության պայմաններում մարդիկ սկսեցին կորցնել միմյանց։

«Սեպտեմբերի վերջին օրերին մեր տունը, ասես, հսկայական power bank լիներ, ծանոթ-անծանոթ գալիս էին՝ հեռախոսները լիցքավորելու»,- պատմում է Հարությունը՝ նշելով, որ նախքան շրջափակումը որոշ արևային սարքեր ձեռք էր բերել նաև Զինված ուժերը։

«Փաստացի, եթե այդ շարժական արևային սարքերը չլինեին, որոշ ստորաբաժանումներ պարզապես կապից դուրս կմնային, և չեմ էլ ուզում պատկերացնել՝ ինչ կպատահեր այդ մարդկանց հետ»,-ասում է Հարությունը։

44-օրյա պատերազմից հետո Shtigen-ի նախաձեռնած «Արևածագ Արցախում» նախագիծի շրջանակում Հարությունի հայրական տանն էլ էր ջրատաքացուցիչ տեղադրվել (Հարությունի եղբայրը զոհվել է 44-օրյայի ժամանակ)։ Պատմում է, որ օրական 7-8 հոգի լոգանք էին ընդունում իրենց տանը։

Հարությունի հետ Shtigen-ի երևանյան թիմին է միացել նաև Արմենը։ Արմեն Խաչատրյանն Արցախում Shtigen-ի գրասենյակի պատասխանատուն էր։ Արմենենց տանն էլ, չնայած գազի ու հոսանքի անջատումներին, մշտական տաք ջուր կար։

«Ջրատաքացուցիչներով զինված տներն էներգետիկ ճգնաժամի օրերին վերածվել էին հանրային բաղնիքների։ Նույնը՝ մեր տունը։ Դիրքերից իջնող տղաները, թաղամասի բնակիչները մեր տանն էին լոգանք ընդունում»,- հիշում է նա։

Արմենն ասում է՝ կենցաղային խնդիրներ լուծելուց զատ, արևային սարքերը, նախևառաջ, հոգեբանական կարևորություն են ունեցել։ «Երբ մտածում ես, որ մշտական տաք ջուր կամ հոսանք ունես տանը, քեզ ավելի վստահ ես զգում, հատկապես որ մանկահասակ երեխաներ ունես»,-ասում է Արմենը՝ ավելացնելով, որ այսօր առավել, քան երբևէ ցանկացած տուն ու տանիք պետք է մտածի էներգետիկ անկախություն ձեռք բերելու մասին, որովհետև երբեք չես իմանա՝ երբ ու ինչ պայմաններում երկիրը կհայտնի էներգետիկ ճգնաժամում։